2016 թ-ի նոյեմբերի 16-ին կայացավ «Խոսքի մշակույթ և հռետորական արվեստ» թեմայով մեթոդական վերապաստրաստումը, որը վարեց իրավագիտության ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Երանուհի Մանուկյանը:
Մեթոդական վերապաստրաստման կարևորությունը հիմնավորվում է նրանով, որ ինչպես դասախոսը այնպես էլ ուսանողը ուսումնառության ընթացքում հանդիպում են երկիմաստ հասկացությունների, մտքերի և դատողությունների, ինչը հնարավություն չի տալիս նյութի յուրացման համար: Ուստի այս վերապաստրաստման ընթացքում ներկայացվեցին խոսքի մշակույթի այն գործառույթները, որոնք հնարավորություն են տալիս միտքը համակողմանիորեն փոխանցել ունկնդիրներին: Ընդհանրական իմաստով խոսքի մշակույթի պահանջները կարելի է տեղավորել հետևյալ հարցադրումների մեջ. ինչ ասել, ինչպես ասել և որտեղ ասել:
Քանի որ ոչ ամեն մեկի հետ, ոչ ամեն մեկին դեմ կամ կողմ կարելի է միատեսակ խոսել, այսինքն կարևորը ասելիքի համապաստախանությունն է տեղին, ժամանակին, ունկնդիրների պահանջներին:
Հայտնի տեսաբանները բանավիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք հռետորությունը արվեստ է, թե գիտություն: Խոսքի մշակույթի հետ առընչվելով նրանք հանգում են եզրակացության, որ յուրաքանչյուր ներկայանալի խոսք պետք է տեղավորվի այս երեք հասկացությունների մեջ՝ հաղորդել, համոզել, հաճույք պատճառել: Վերջին բաղադրիչը ավելի շուտ առընչվում է հռետորական արվեստի հետ, որտեղ թե մտքերը և թե խոսքը այնպես է շաղկապված, որ ունկնդիրները գեղագիտական հաճույք են ստանում:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր անհատ ով կարևորում է ասելիքի լրջությունը ցանկալի է որպեզի հետևի նշված գործառույթներին: