2017թ. հոկտեմբերի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց հերթական մեթոդական վերապարաստումը` «Ուսումնառության կառավարման MOODLE համակարգի կիրառման հմտությունները» թեմայով, որը վարում էր համալսարանի գրադարանավարուհի Լիլիթ Հարությունյանը: Հանդիպումը բաղկացած էր տեսական և գործնական մասերից: Հանդիպման սկզբում՝ տեսական մասում, բանախոսը ներկայացրեց MOODLE համակարգի ստեղծման պատմությունը, նպատակը, հիմնական առանձնահատկությունները, աշխարհի մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կողմից կիրառելիությունը: Այնուհետև Լ. Հարությունյանը անդրադարձավ հանդիպման գործնական մասին՝ ԵՄՀ MOODLE համակարգի օրինակով ցուցադրելով բոլոր գործիքները, համակարգի առավելությունները և ԵՄՀ-ում նպատակային կիրառման արդյունավետությունը:
Հանդիպմանը ներկա էին նաև եվրոպական առաջադեմ բուհերում վերապատրաստված ԵՄՀ ուսանողները, ովքեր անցկացրեցին համեմատականներ ԵՄՀ և եվրոպական բուհերի MOODLE համակարգերի միջև:
Հանդիպումն անցավ բավականին ակտիվ՝ հարցերով լեցուն ձևաչափում, և դրանց շուրջ ծավալած քննարկումները փաստեցին հանդիպման արդյունավետությունը: