Փետրվարի 27 2020
IMG 2644

Մեթոդական  վերապարաստում « MOODLE համակարգի նոր գործիքակազմի կիրառման հնարավորությունները» թեմայով

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այսօր արմատական փոփոխություն է մտցրել նաև կրթության ու գիտության ոլորտներում՝ խթանելով նորարարությունները և ստեղծելով նոր որակ:

Եվրասիա միջազգային  համալսարանը, մշտապես հետևելով ժամանակի մարտահրավերներին և նորարարություններին, թերև մեկ տասնամյակ է, ինչ բուհում ակտիվորեն գործածում է MOODLE էլեկտրոնային հարթակը։ Ներկայիս արագ զարգացող պայմաններում այս համակարգը ևս պետք է կարողանա համընթաց քայլել ժամանակի պահանջներին: Այս փաստը հաշվի առնելով՝ պարբերաբար իրականացվում է  գործիքակազմի համապատասխան մշտադիտարկում և վերափոխում ՝ ի նպաստ կրթական գործընթացի զարգացման:

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի  պրոֆեսորադասախոսական  կազմի  համար  անցկացվեց  հերթական մեթոդական  վերապարաստումը` «MOODLE համակարգի նոր գործիքակազմի կիրառման հնարավորությունները»  թեմայով, որը վարեց համալսարանի գրադարանավարուհի Լիլիթ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում վերջինս ցուցադրեց համակարգի նոր գործիքները, խոսեց դրանց առանձնահատկությունների մասին: