Մարտի 22 2023
img 3942

Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը և Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մամիկոն Անդրեասյանը  կնքեցին համագործակցության  հուշագիր, որով   կողմերը պատրաստակամություն են հայտնում ստեղծել համապատասխան նախադրյալներ՝ նպաստելու մշակութահեն հասարակության ձևավորման համար, բացահայտել երիտասարդների ստեղծագործական ներուժը և նպաստել դրա համակարգված օգտագործմանը:

Համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեծ, որ համալսարանը պատրաստակամ է պայմաններ ստեղծելու սովորողների ուսուցման մատչելիության և արտալսարանային  գեղարվեստական կրթության ու գեղագիտական դաստիարակության համար: Եվ մեթոդական աշխատանքներ կտանի՝  նպաստելով ուսանողների և աշակերտների բազմկողմանի զարգացմանը:

Կրթական հաստատությունների ղեկավարները երկուստեք կարևորեցին նաև որակյալ ուսուցման առաջնահերթությունը և մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող լայնամաշտաբ համագործակցությունը:

img 3929

img 3935