Ս.թ. մարտի 12-ին կնքվեց համագործակցության պայմանագիր Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադ. Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջև։ Պայմանագրի շրջանակում հնարավորություն է տրվում համալսարանին իր կանոնադրական լիազորություններն իրականացնելիս օգտվել Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից՝ միևնույն ժամանակ ընկերությանը ներգրավելով համալսարանական գործունեության մեջ։
Մասնավորապես, Կողմերի միջև համագործակցությունը կներառի այս և մի շարք այլ ուղղություններ.
- տեղացի և միջազգային ուսանողներին համատեղ ուսուցման ծրագրում ներգրավելը,
- Համալսարանի ուսանողների ներգրավումը Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներում՝ ավարտական հետազոտական աշխատանքների, հետազոտական նախագծերի, ընթացիկ թեմատիկ աշխատանքների և այլն կատարումը, ինչպես նաև առանձին ուսանողական հետազոտությունների իրականացումը Կենտրոնի լաբորատորիաներում:
- համատեղ կազմակերպել գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ,
- համատեղ իրականացնել հետազոտություններ, քննարկումներ, գիտաժողովներ և այլն։
Միջոցառմանը ներկա էին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը։
Շնորհավորում ենք Եվրասիա միջազգային համալսարանին և ՀՀ ԳԱԱ «Ակադ. Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ»-ին, մաղթում արդյունավետ և ակտիվ համագործակցություն։