Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի ձմեռային դպրոցը։ Հանրապետության տարբեր բուհերից ծրագրին մասնակցելու համար հայտագրվել էին չորս տասնյակից ավելի երիտասարդներ, իսկ վերջնական փուլը հաղթահարել են երկու տասնյակը։
Ձմեռային դպրոցը կրում է «Մարդու իրավունքներ և անվտանգություն. դերակատարներ, մեխանիզմներ և կիրառական գործիքներ» խորագիրը։ Հունվարի 28-ից փետրվարի 10-ը մասնակիցները կլսեն դասախոսություններ ամենաարդիական թեմաների վերաբերյալ՝ ինչպիսիք են մարդու իրավունքները, միջազգային մարդասիրական իրավունքը, ԵՄ իրավունքը, ԵՄ արտաքին հարաբերությունները և հումանիտար նախագծերի կառավարումը: Երիտասարդները կայցելեն նաև պետական գերատեսչություններ և մարզեր։