Այսօր՝ ս.թ. մայիսի 7-ին, «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում կազմակերպվեց հերթական սեմինար-պարապմունքը այս անգամ «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում: «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով սեմինարը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը:
Թեմայի շրջանակներում տեսական նյութին զուգահեռ կազմակերպվեց նաև ինտերակտիվ խաղ: Ներկաների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Հիշեցնենք, որ «ՀՀ քոլեջների աջակցման ծրագիրը» Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը, նպաստել քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը և խորացնել սովորողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն քոլեջների ուսանողների համար անցկացվում է սեմինար-պարապմունքներ, որոնք վարում են համալսարանի` եվրոպական բուհերում վերապատրաստված մասնագիտական ամբիոնների դասախոսները:
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում քոլեջի ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության և ակտիվ համագործակցության համար: