Ս.թ. փետրվարի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկությունների վերաբերյալ: Հանդիպումն իրականացվեց բուհի ուսանողների համար:
Հանդիպման սկզբում ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը ուսանողներին նախ ներկայացրեց էրազմուս+ ծրագրի էությունը, խոսեց դիմումների հայտագրման վերջնաժամկետների, մրցութային ընթացքի, կրեդիտների փոխճանաչման, հնարավոր դժվարությունների և ձեռքբերումների, ծրագրի արտոնությունների մասին: Բանախոսը ներկայացրեց նաև կրթական պայմանագրի էությունն ու կարևորությունը, հանգամանալից անդրադարձավ պայմանագրում ամրագրված կետերին, առարկաներ ընտրելու և կրթական պայմանագիր (learning agreement) կազմելու կանոններին:
Ուսանողներին Ն.Ջոմարդյանը ներկայացրեց Հռոմի Սապիենզա Համալսարանի (Իտալիա), այդ համալսարանի առավելություններն ու առանձնահատկությունները, հանգամանալից խոսեց նաև Սապիենզա համալսարանի փոխանակման ծրագրի մրցութային առանձնահատկությունների մասին:
Մասնակիցները Ն.Ջոմարդյանին ուղղեցին բազմաբնույթ պարզաբանող հարցեր: