Օրերս ԵՄՀ-ում տեղի ունեցավ մագիստրատուրայի ավարտական կուրսերի թեզերի պաշտպանությունը:
Իրավագիտության ամբիոնի հանձնաժողովի նախագահն էր Իրավաբանական գիտությունների դոկ. պրոֆ. Ստեփան Ծաղիկյանը: Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի հանձնաժողովի նախագահն էր ԵՊՀ ԵԼՀՖ միջմշակութային հաղորդակցության ագլերենի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Անուշ Այունցը:
Կառավարման և ՏՏ ամբիոնի հանձնաժողովի նախագահն էր տ.գ.թ. դոցենտ Կառլեն Խաչատրյանը: Տեղեկատվական համակարգերի հանձնաժողովի նախագահն էր ֆ. մ. գ. թեկնածու, դոցենտ Կարեն Մկրտչյանը:
Ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց ուսանողների մասնագիտական գիտելիքները և շնորհակալություն հայտնեց Իրավագիտության ամբիոնին՝ տրված մասնագիտական հմտություների ու որակավորման համար:
Ներդրված մեթոդաբանության և կարգերի հիման վրա՝ նախքան նախապաշտպանությունը՝ աշխատանքները գնահատվել էին ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի և Հետազոտական կենտրոնի կողմից, ստուգվել էր դրանց համապատասխանությունը «Բակալավրի հետազոտական աշխատանքի և մագիստրոսական թեզի նախապատրաստման և պաշպանության ուղեցույց»-ի և «Ակադեմիական ազնվության և գրագողության կանխարգելման կարգ»-ի պահանջներին։ Բացահայտված թերություններն ու բացթողումները, ինչպես նաև դրական փորձը ներկայացվել էին աշխատանքների ղեկավարներին և ուսանողներին։