Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի իրավաբանական կլինիկան հերթական անգամ կազմակերպեց վարպետության դաս` այս անգամ «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ համատեղ «Ապրանքային նշան. քայլ առ քայլ գրանցում» թեմայով:
Վարպետության դասի նպատակն էր փոխանցել գործնական հմտություններ, տրամադրել տեղեկատվություն, խորհրդատվություն և ցույց տալ տեսական գիտելիքների գործնական կիրառությունը։
Առցանց վարպետության դասը վարեց «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Վարդերեսյանը։ Փորձագետը հանգամանալից ներկայացրեց ապրանքային նշանի գրանցման առանձնահատկությունները և գրանցման քայլերի հաջորդականությունը:
Հանդիպումն ուղեկցվեց մասնակիցների կողմից բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով, քննարկվեցին պրակտիկ օրինակներ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ