Ս.թ. սեպտեմբերի 29-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ կայացավ վարպետության դաս՝ «Առաջին բուժօգնությունը մարտական իրավիճակում» թեմայով։ Դասը վարեց ԵՄՀ բուժքույր, զինթոշակառու, ենթասպա Աննա Հունանյանը: Վերջինս 1994-2013 թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության գնդում և խաղաղապահ բրիգադում (Peacekiping):
Դասի սկզբում Ա․Հունանյանը մեջբերեց․ «Ցանկացած իր, որը մեզ թվում է աղբ և ոչ պիտանի՝ այդ թվում քարը, կարևոր նշանակություն ունի մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցույց տալու և դրանով իսկ կյանքեր փրկելու համար»։ Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց մարտական գործողությունների ընթացում առաջին բուժօգնության տրամադրումը մասնավորապես՝ սրտային կանգի և սիրտ-շնչառության վերակենդանացման, կրծքավանդակի թափանցող վերքերի բուժման և լարված պնևմոթորաքսի ապաճնշման դեպքերում, խոսեց վնասվածքների, շոկի տեսակներից և դրանց առկայության դեպքում ցուցաբերվող օգնության ձևերից, և այլն։
Հետաքրքրաշարժ էր նաև այն, որ դասի ողջ ընթացքը ուղեկցվում էր պրակտիկ ցուցադրությամբ։
Ինտերակտիվ դասն ամփոփվեց մասնակիցների կողմից բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով։