Ս.թ. դեկտեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակներում հերթական անգամ կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց վարպետության դաս:
Այս անգամ վարպետության դասը նվիրված էր դեպքի վայրի փորձագիտական հետազոտության իրականացման առանձնահատկություններին, որը վարեց դատական փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։
Դասի սկզբում Վ. Ֆրանգյանը հարթակի մասնակիցներին ցուցադրությամբ ներկայացրեց դեպքի վայրի փորձագիտական հետազոտության փուլերը, այնուհետև գործնական լուսանկարների և տեսաֆիլմի միջոցով հարթակի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց փորձագետի կողմից մանրակրկիտ հետազոտման ենթակա մանրուքներին, որոնք էական նշանակություն կարող են ունենալ՝ արդեն վարույթն իրականացնող մարմնի կողմից արարքի որակման համար։
Վարպետության դասի շրջանակներում մասնակիցները փորձագետին ուղղեցին հարցեր:
Հավելենք, որ հանդիմանը ներկա էին ԵՄՀ և այլ բուհերի բարձր կուրսերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք: