Ս.թ. հոկտեմբերի 9-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակներում կազմակերպվեց վարպետության դաս, որի նպատակն էր ապագա իրավաբաններին փոխանցել գործնական հմտություններ՝ կապված փորձագետի կողմից կազմվող եզրակացությունների, դրանցում հաճախ թույլ տրվող իրավաբանական սխալների վերաբերյալ։
Դասին մասնակցեցին «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի ուսանողները և Եվրասիա վարժարանի իրավաբանական հոսքի աշակերտները: Վարպետության դասը վարեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ-կրիմինալիստ Վարդգես Ֆրանգյանը:
Դասի ընթացքում մասնակիցները ծանոթացան կրիմինալիստ-փորձագետի կողմից կազմվող եզրակացության կառուցվածքին, տրամաբանական մշակման արդյունքում փորձագետի կողմից ներկայացվող իրավական հիմնավորումներին։
Քննարկեցին պրակտիկ օրինակներ: Դասն ամփոփվեց մասնակիցների կողմից փորձագետին ուղղված ակտիվ հարցադրումներով։
Նշենք, որ ամբիոնի նախաձեռնությամբ «Կրիմինալիստիկա» առարկայից գործնական հմտությունների զարգացմանն ուղղված նմանատիպ վարպետության դասերը կրելու են շարունակական բնույթ, որոնց կարող են մասնակցել իրավագիտություն մասնագիտության բարձր կուրսերի ուսանողները։