2017թ-ի մայիսի 10-ից 11-ը Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Ռասիզմը և կրթությունը» թեմայով վերապատրաստման դաընթաց: Վերապատրաստումը կազմակերպվել էր Էրասմուս+ փոխանակման ծրագրի շրջանակներում, որը վարում էր Հունաստանի Սալոնիկիի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Զախոսը : Երկօրյա քննարկման ընթացքում ներկայացվեցին ռասիզմի հասկացությունը, տեսակներն ու ձևերը, հնարավոր դրսևորումները հասարակության մեջ և վերջինիս ազդեցությունը կրթության վրա: Դասընթացի ընթացքում բարձրացվեցին ներկայիս հասարակությունում առկա արդի խնդիրները, համեմատականներ անցկացվեցին տարբեր պետությունների միջև, իրականացվեց մտքերի փոխանակում: Դասընթացին մասնակցում էին ինչպես Եվրասիա միջազգային համալսարանի, այնպես էլ ԵՊՀ, ԵՊԼՀ, ՀՊՄՀ և մի շարք այլ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Մայիսի
11
2017