Հոկտեմբերի 22 2018
download

Մանիպուլյացիաններ. ինչպե՞ս հասկանալ ու ինչպե՞ս պաշտպանվել…

Ինչու՞ մարդկանց մեծ մասը չի փորձում պաշտպանվել մանիպուլյացիաներից և, առհասարակ,  ու՞մ կարելի է ենթարկել մանիպուլյացիաների:download 1

«Մանիպուլյացիաններ. ինչպե՞ս հասկանալ ու ինչպե՞ս պաշտպանվել» թեմայով վարպետության դասի շրջանակներում այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ  ԵՄՀ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին օգնեց գտնել Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը: Հանդիպումը կայացավ  ս.թ. հոկտեմբերի 18-ին ԵՄՀ գրադարանի նախաձեռնությամբ: Հանդիպման սկզբում դասընթացավարը կազմակերպեց խաղ-վարժություն, որի արդյունքների հիման վրա սահմանեց «մանիպուլյացիա» հասկացությունը, խոսեց վերջինիս առանձնահատկություններից և այն իրավիճակներից, երբ մարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար բախվում են դրան: download 2 Ն. Ադրեասյանը հարցադրումների միջոցով ընդգծեց դրական և բացասական մանիպուլյացիաները` մեջբերելով պրակտիկ օրինակներ: Ուսանողների ուշադրությունն առավել մեծացավ ընտանեկան և քաղաքական մանիպուլյացիաների մասին խոսելիս, ինչի ժամանակ էլ ծավալվեց բուռն քննարկում: Այնուհետև բանախոսը ներկայացրեց մանիպուլյացիաներից պաշտպանվելու իր «դեղատոմսը»` հիմք ընդունելով մի շարք տեսաբանների հետազոտությունները, և կոչ արեց ներկաներին լինել ուշադիր առօրյա փոխհարաբերությունների ժամանակ:

Հանդիպման մասնակիցները Ն.Անդրեասյանին ուղղեցին մի շարք պարզաբանող  հարցեր, որոնք մեծամասամբ  առնչվում էին առցանց տիրույթում և հեռուստատեսությունում տարվող մանիպուլյատիվ արշավներին:

Հարցադրումներով հագեցած ինտերակտիվ հանդիպումը պարբերաբար ուղեկցվում էր քննարկումներով:

Ավարտին ԵՄՀ գրադարանը Նոյեմի Անդրեասյանին նվիրեց բեյրութահայ գրող, հրապարակախոս, պատմաբան, թարգմանիչ Լևոն Վարդանի գիրքը` հույս հայտնելով, որ վերջինս նրա հետագա ուսումնասիրությունների նոր ուղեցույցը կհանդիսանա: