ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ԵՄՀ լրագրության բակալավրիական ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնելու տեսական գիտելիք և գործնական հմտություններ՝ որպես լրագրող կամ հաղորդակցության մասնագետ հաջողակ կարիերա կառուցելու նպատակով։ Մեդիայի, հաղորդակցության, ինչպես նաև կառավարման միջոլորտային գիտելիք և հմտություններ զարգացնելով՝ կլինեք մրցունակ աշխատաշուկայում։ Բուհի ՄԵդիա Կենտրոնում, ինչպես նաև համագործակից ընկերություններում պրակտիկաների միջոցով ուսանողները կզարգացնեն մուլտիմեդիային առնչվող մի շարք հմտություններ՝ աշխատելու տպագիր, էլեկտրոնային և հեռարձակվող լրատվամիջոցներում։

Ընտրովի առարկաների միջոցով ուսանողներն ունեն հնարավորություններ ձեռք բերելու միջոլորտային գիտելիք և հմտություններ, որոնք թույլ կտան մրցունակ լինելու ոչ միայն լրագրության, այլ նաև հաղորդակցության ոլորտում ընդհանուր առմամբ։ Լրագրության մասնագիտությամբ սովորելիս՝ ուսանողը միևնույն ժամանակ բարելավում է լեզուների իմացությունը, ինչը հաջողակ մասնագետ դառնալու առաջնային խնդիրներից է։ Տեսական դասընթացներին զուգահեռ գործող լրագրողների և մեդիափորձագետների ղեկավարությամբ ուսանողները ստեղծում են իրական նախագծեր և պրակտիկա են անցնում հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում:

ԵՄՀ-ն սերտ համագործակցում է լրագրողական կազմակերպությունների, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, լրատվական գործակալությունների հետ:

Իմանալ ավելին․ 10 պատճառ՝ սովորելու ԵՄՀ-ում 

Ծրագրի նպատակները

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 

1. Ուսանողների համար ապահովել լրագրության և մեդիա մենեջմենթի
ժամանակակից և մրցունակ կրթություն։
2. Պատրաստել մեդիա դաշտի պահանջներին համապատասխան մասնագետներ,
ովքեր կգտնեն իրենց տեղը մեդիա դաշտում:
3. Փոխանցել պրակտիկ գիտելիքներ լրագրության, մեդիա ոլորտի և մենեջմենթի
վերաբերյալ:
4. Զարգացնել ուսանողների ստողծագործ մտքի, վերլուծելու, գնահատելու,
համադրելու, հաղորդակցվելու կարողությունները:

Աշխատանքի հնարավորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շրջանավարտները կարող են աշխատել․

  • Առցանց և տպագիր լրատվամիջոցներում
  • Ռադիո և հեռարձակվող (TV) լրատվամիջոցներում
  • Հանրային կապերի (PR) և հաղորդակցության ոլորտում

Որպես․

  • լրագրող
  • տվյալներ հավաքագրող
  • հաղորդավար
  • հաղորդակցման մասնագետ
  • ֆոտոլրագրող
  • նախագծի ղեկավար
  • միջոցառումների համակարգող և այլն

Առարկաներ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ

  • Լրագրության պատմություն
  • Լրագրության ժանրեր և հիմունքներ
  • Մեդիագրագիտություն
  • Գեղարվեստական խոսք
  • Մեդիա վարպետություն
  • Սստեղծագործական մտքի զարգացում
  • Տրամաբանության հիմունքներ

Հեռուստալրագրություն

  • Հեռուստալրագրության ժանրեր
  • Սցենարական աշխատանք
  • Ռեժիսուրա
  • Հաղորդավարություն
  • Նկարահանում, մոնտաժ
  • Պրոդյուսինգ

Ռադիոլրագրություն

  • Ռադիոլրագրության ժանրեր
  • Սցենարական աշխատանք
  • Ձայնային մոնտաժ
  • Խոսքի վարպետություն
  • Պրոդյուսինգ

Ֆոտոլրագրություն

  • Ֆոտոռեժիսուրա
  • Բեմադրական աշխատանք
  • Կրեատիվ կոնտենտի ստեղծում – ֆոտոլաբ

Մարզական լրագրություն

  • Սպորտի պատմություն
  • Խոսքի վարպետություն
  • Նկարահանում, սցենարական աշխատանք

Մեդիա կառավարում

  • Մենեջմենթ
  • Մեդիա պրոդյուսինգ
  • Կառավարում
  • Սոցիալական ցանցերի մարքեթինգ

Այլ դասընթացներ

  • Ինտերնետային լրագրություն
  • Խմբագրական գործի հիմունքներ
  • Սոցիալական մեդիա մարքեթինգ
  • Փաստերի ստուգում և թվային
  • Լրագրություն / DATA JOURNALISM
  • Գովազդն ու PR-ը ԶԼՄ-ում
  • Ժամանակակից մեդիայի խնդիրները
  • Լրագրողական դեոնտոլոգիա / էթիկա և իրավունք/
  • Մամուլի ծառայությունների և տեղեկատվական
  • Գործակալությունների աշխատանքը
  • Լրագրողական հետաքննություն և այլն

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ