Մայիսի 24 2023
349078238 1192355241457257 3942287134431588911 n

Դոցենտ Իրինա Մխիթարյանը Էրազմուս+ շարժունակության ծրագրով դասախոսություններ է կարդացել Հունաստանի Արիստոտելի անվան համալսարանում

Այս օրերին Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Իրինա Մխիթարյանը Էրազմուս+ շարժունակության ծրագրի շրջանակներում դասախոսություններ է կարդում Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի անվան համալսարանի Կրթության և փիլիսոփայության ամբիոնի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար:

Փորձառու դասախոսի հանդիպումներն անցել են փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդով՝ տարատեսակ վարժությունների իրականացմամբ հույն ուսանողները զարգացրել են անգլերենի իմացության իրենց հմտությունները, ուսումնասիրել հետազոտական աշխատանքներ իրականացնելու գործիքակազմը:

Դոցենտ Իրինա Մխիթարյանը հանդիպումներ է ունեցել նաև հետազոտող դասախոսական կազմի հետ, քննարկել համատեղ գիտական հոդվածների տպագրական ու հետազոտական աշխատանքներ իրականացնելու ընթացիկ աշխատանքները:

348941776 641859417370755 6767727977330516470 n

348968396 2006884503006056 3680032599698074876 n