Փետրվարի 13 2017
16754707 1088632941248027 802798967 n 1

Learning Inside Out ծրագրի ուսանողները Տյառնընդառաջի մասնակից

Շարունակվում է Learning Inside Out ծրագրի շրջանակներում իրենց հետազոտական պրակտիկան իրականացնելու համար ԱՄՆ-ից 16736149 1088633011248020 124492038 nՀայաստան ժամանած ուսանողների մշակութային կողմնորոշումը: Արդեն չորս օր է ինչ Էրիկան և Դենիելը ուսումնասիրում են հայկական մշակույթը և իրենց համար մեծ բացահայտումներ անում:  Այսօր նրանք առաջին անգամ ինքնուրույն օգտվեցին հասարակական տրանսպորտից: Նրանք հիացած էին` տեսնելով, թե ինչպես են երիտասարդները իրենց տեղը զիջում մեծերին կամ ինչպես մի կին, մի փոքր կողքի նստելով, առաջարկեց նստել իր կողքին:

Կողմնորոշման չորրորդ օրը Էրիկան և Դենիելը մասնակցեցին Տյառնընդառաջին, որը կազմակերպվել էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Միջոցառման ընթացքում ուսանողները համտեսեցին Տյառնընդառաջի խորհրդանիշ աղանձը, մասնակիցների հետ պարեցին մի շարք ազգագրական պարեր:

Էրիկան և Դենիելը իրենց պրակտիկան և հետազոտական աշխատանքն իրականացնելու են  «Թրասփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում, «Եվրասիա համագործակցություն» ու «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամներում: Իրականացրած համապատասխան հետազոտությունները Էրիկան և Դենիելը կներկայացնեն միջազգային կոնֆերանսին, որը տեղի կունենա
 հունիսին Եվրասիա միջազգային համալսարանում: Կոնֆերանսին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի բուհերի, այնպես էլ միջազգային ուսանողները(բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):