Այսօր՝ ս․թ․ դեկտեմբերի 3-ը, իրավաբանների օրն է։ Մասնագիտական օրվա առթիվ ԵՄՀ իրավագիտություն մասնագիտության ուսանողները կազմակերպել էին միջոցառում, որի ժամանակ վերջիններս ներկայացրին տոնի խորհուրդը, մասնագիտաթյան առանձնահատկությունները, թվեցին պատմության հայտնի հայ իրավաբաններին՝ այդ շարքում առանձնացնելով ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, Հայաստանի վաստակավոր իրավաբան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանին՝ կարևորելով վերջինիս ներդրումը Հայաստանում մասնագիտության զարգացման մեջ։
Տոնի առթիվ ապագա իրավաբաններին շնորհավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը՝ մաղթելով վերջիններիս նորանոր ձեռքբերումներ մասնագիտական ուղին հարթելու ճանապարհին ։