Մայիսի 29 2018
IMG 1519

«Կրթությունը Եվրոպայում. իմ փորձը» խորագրով միջոցառման շրջանակներում իրենց փորձը կիսեցին ԵՄՀ ուսանողները

Ս.թ. մայիսի 24-ին Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակն ու Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակը «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կազմակերպեցին «Կրթությունը Եվրոպայում. իմ փորձը» խորագրով միջոցառում, որի նպատակն էր ծնողներին և ուսանողներին ներկայացնել Եվրոպայում ուսանելու, ապրելու առավելություններն ու մարտահրավերները: Հրավիրյալների թվում էին ՀՀ-ում գործող մի շարք ԵՄ անդամ երկրների դեսպանատների և հյուպատոսությունների պաշտոնական ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում իրենց փորձը կիսեցին նաև Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Շուշանիկ Գալոյանը և «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ոսկանյանը: Բացառիկ ուշագրավ և հուզիչ էր փոխանակման ծրագրով ԵՄՀ-ում մեկ կիսամյակ ուսանած իտալացի ուսանողուհի Մաքսիմիլիանա Սթանչևայի տեսահոլովակը ուսումնառության իր ամիսների մասին: IMG 1538
Շուշանիկ Գալոյանը ներկայացրեց հյուրընկալած բուհը՝ Մասարիկի համալսարանը (Չեխիա), և հանգամանալից խոսեց նախքան փոխանակումը, դրա ընթացքում և փոխանակումից հետո իր փորձի մասին. սկսած փաստաթղթերը ձևակերպելու, մեկնելու ժամանակ հանդիպած խոչընդոտներից մինչև ձեռք բերած հաղթանակները, մշակութային բազմազանությամբ լի ճամփորդությունները: Մասարիկի համալսարանի կրթական համակարգի մասին խոսելիս Շ.Գալոյանը կարևորեց ստացած պրակտիկ փորձը՝ մասնավորապես ընդգծելով «Անձնակազմի կառավարում» առարկայի շրջանակներում ունեցած հանդիպումը Վիեննայի խոշոր ապահովագրական կազմակերպություններից մեկի ղեկավարի և նրա թիմի հետ: Իսկ ձեռք բերած փորձը այժմ նա կիրառում է իր աշխատանքում: Որպես ամենամեծ դժվարություն՝ Շուշանիկն ընդգծեց վերադարձից հետո նոր ռիթմին հարմարվելը՝ իր ելույթը եզրափակելով հետևյալ խոսքերով. «մեկնում է մի մարդ, բայց վերադառնում է լրիվ ուրիշը: Դժվարությունները շատ են, սակայն ցանկացած մեծ հաջողություն գտնվում է վախերից այն կողմ. պետք է գնալ ռիսկի, իսկ Էրազմուսը հենց այդ ռիսկն է»:
Փոքր ինչ այլ էր Գայանեի պատմությունը: Ի տարբերություն շատ ուսանողների, որոնք իրենք են նախաձեռնում ծրագրին դիմելու քայլը, Գայանեին համարձակության էր մղել բուհը և նրա ծնողները: Նա մեծ ոգևորությամբ պատասխանեց դահլիճում հավաքված ուսանողների և ծնողների հարցերին: Գայանեն ուսումնառության մեկ կիսամյակն անցկացրել էր Վալենսիայի համալսարանում (Իսպանիա): Իր խոսքում նա նշեց. «Ես լսում էի ԵՄՀ-ի փոխանակման ծրագրով Եվրոպայում ուսանած մյուս ուսանողներին, ովքեր մեծ ոգևորությամբ պատմում էին արտերկրում իրենց անցկացրած օրերի մասին: Հոգու խորքում համոզված էի, որ ես ինքս պատրաստ չեմ գնալ այդ ռիսկին և այնքան ուժեղ չեմ ծրագրին դիմելու համար. գնալ մի օտար երկիր և այնտեղ անցկացնել վեց ամիս… Այստեղ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ բուհին՝ Եվրասիա միջազգային համալսարանին, և ծնողներիս, ովքեր ինձ խրախուսեցին և մղեցին առաջ: Ինձ համար ոգեշնչման լավագույն աղբյուրը Մաքսիմիլիանան էր, ում հետ զրույցն EU flag Erasmus vect POS 1ու դրական էներգիան նպաստեց իմ դրական որոշմանը: Ծրագրից հետո մեծ պատրաստակամությամբ կիսում եմ իմ փորձը բուհիս մյուս ուսանողների հետ, իսկ ստացած գիտելիքներս՝ մշտապես փորձում եմ ներդնել բուհի զարգացման համար»: Հանդիսատեսի այն հարցին, թե ինչ փոխեց Էրազմուսն իր կյանքում, Գ.Ոսկանյանը պատասխանեց, որ շնորհիվ ծրագրի՝ իր մոտ ձևավորվեց ինքնուրույնություն, արագ կողմնորոշվելու, ժամանակը կառավարելու կարողություն, և ամենակարևորը, էլ ավելի կատարելագործվեց լեզվին տիրապետելու հմտությունները:
Հանդիսատեսի ուշադրությունը գրավեց Իտալիայի Տուշիա համալսարանի «Ժամանակակից լեզուներ և մշակույթներ» ֆակուլտետից ԵՄՀ-ում ուսանած Մաքսիմիլիանա Սթանչևան, ով իր խոսքում նշեց. «Որպես օտար լեզվի ֆակուլտետի ուսանողուհի՝ Եվրասիա միջազգային համալսարանում ուսումնառության ընթացքում կատարելագործեցի իմ լեզվական կրողությունները, ձեռք բերեցի լավ ընկերներ, իսկ բուհի կողմից կազմակերպած ուղևորությունների շնորհիվ բացահայտեցի հայկական մշակույթն ու արվեստը»:
Հավելենք, որ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալասարանը տարեցտարի ընդլայնում է եվրոպական առաջատար բուհերի հետ համագործակցության իր շրջանակը, որի շնորհիվ ԵՄՀ ուսանողներին և աշխատակիցներին ընձեռնվում է բացառիկ հնարավորություններ՝ ձեռք բերելու լավագույն փորձը՝ մյուսների հետ այն կիսելու նախապայմանով: