Հոկտեմբերի 29 2018
IMG 0792

«Կրոնների դասավանդման դերն ու նշանակությունը բարձրագույն կրթության մեջ». ներկայացնում է Ֆլորա Քեշգեկյանը

Ս.թ. հոկտեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց սեմինար՝ «Կրոնների դասավանդման դերն ու նշանակությունը բարձրագույն կրթության մեջ» թեմայով: Հանդիպումը  վարեց Աստվածաբանական գիտությունների (Թեոլոգիա) թեկնածու Ֆլորա Քեշգեկյանը, ով դասավանդել է Ամերիկայի միացյալ նահանգների Բրաունի, Սթոնհիլի համալսարաններում, մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է: Ֆ. Քեշգեկյանը հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Եպիսկոպոսական եկեղեցում ձեռնադրված առաջին քրմուհիներից մեկը: IMG 0788Հանդիպման սկզբում նա  ներկայացրեց կրոնի դասավանդման նշանակությունը ԱՄՆ բարձրագույն կրթության մեջ՝ որպես օրինակներ մեջբերելով մի քանի համալսարանների փորձը՝ վերջինիս ներդրման և զարգացման գործընթացում: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց կրոնի  դասավանդման չորս հիմնական արժեքների վրա. այն է՝ քննադատական և վերլուծական մտածելակերպի զարգացման,  մշակույթների  համեմատական ուսումնասիրության, միջառարկայական կապերի ապահովման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծեց կրոնի դերը կոնֆլիկտների ժամանակ արդարադատության հաստատման և հաշտեցման գործընթացում: Բանախոսը մանրամասն խոսեց այս արժեքներից յուրաքանչյուրի մասին:  Իր խոսքում Ֆ. Քեշգեկյանը նշեց, որ ԱՄՆ-ում կրոնի մասին առարկաներ ներառված են նաև կամընտրական առարկաների շարքում: Ներկայացվեց նաև հայաստանյան փորձը այս ոլորտում:

Թեմայի շրջանակներում հանդիպման մասնակիցները կիսվեցին տարբեր տեսակետներով, որոնց շուրջ ծավալվեց քննարկում: