ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄԻ ԾՐԱԳՐԵՐ

ԻՏԱԼԻԱ

Անվտանգության և մարդու իրավունքների կրկնակի դիպլոմի մագիստրոսական աստիճան

Մագիստրոսական ծրագիրն անգլերեն լեզվով դասավանդվող  կրթական ուղղություն է, որում անվտանգության և ազատության ավանդական երկատումը  դիտարկվում է երեք ժամանակակից մարտահրավերների՝ միգրացիայի, տեխնոլոգիայի և կայունության տեսանկյուններից:

Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել բազմառարկա կարողություններ,   բարդ երևույթները սահմանազատելու ու աշխատելու այնպիսի ռազմավարական և բարձր ինովացիոն տեխնոլոգիաների   ոլորտներում, ինչպիսիք են միգրացիան և սահմանների անվտանգությունը, նոր տեխնոլոգիաները, գաղտնիությունը և տվյալների պաշտպանությունը, կանաչ տնտեսությունը և կայունության քաղաքականությունը։

Ուսուցման առաջին տարին ուղղված է անվտանգության հիմնախնդրի վերաբերյալ հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը: Երկրորդ տարին ներառում է երկու այլընտրանքային ուղղություններ կամ դասընթացներ՝ մասնագիտացման բարձր մակարդակով:

Առաջին ուղղությունը (անվտանգություն և մարդկային շարժունակություն) նվիրված է միգրացիոն գործընթացներին: Երկու կիսամյակների ընթացքում ուսումնասիրվելու են՝

  1. սահմանների արտաքին անվտանգությունը և միգրացիոն հոսքերի կառավարումը եվրամիջերկրածովյան տարածքում (Արտաքին չափանիշ),
  2. ներքին անվտանգությունը և ներգաղթյալների իրավական, տնտեսական և մշակութային ինտեգրման գործընթացները (Ներքին չափանիշ)

Երկրորդ ուղղությունը (անվտանգություն, տեխնոլոգիա և կայունություն) ձևավորոմ  է հմտություններ՝ կապված  մարդու իրավունքների նոր մարտահրավերների հետ, որոնք  առաջանում են տեխնոլոգիայի կիրառման արդյունքում։ Այս ուղղությունն ընդգրկում է երկու կիսամյակ և նվիրված է՝

1․ գաղտնիությանը և տվյալների պաշտպանությանը,

2․ Կանաչ անվտանգությանը:

Ընտրովի գործընթացներ

  • Ամենամյա ամառային ուսումնական դպրոց
  • Պրակտիկա և փորձի ձեռքբերում
  • Վերջնական քննություն/թեզ

Դասավանդման  մեթոդ

  • Դասախոսություններ՝  ծրագրին համապատասխան ոլորտի առաջատար և պրակտիկ մասնագետների կողմից
  • Գործնական պարապմունքներ և պրակտիկ աշխատանքներ
  • Հեռավար ուսուցում. բոլոր դասընթացները հասանելի կլինեն նաև առցանց (ուղիղ հեռարձակմամբ և ձայնագրությամբ)

 

Մասնագիտական հնարավորություններ

Կրթական ծրագիրն ապահովում է հմտություներ՝ հետևյալ ոլորտներում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար

  • Մասնավոր հատվածում (ազգային / միջազգային ընկերություններ և հասարակական կազմակերպություններ)
  • Պետական հատվածում՝ ազգային (օրինակ՝ նախարարություններ, տեղական մարմիններ), ԵՄ (օրինակ ՝ ԵՄ հանձնաժողով, EDPS, ԵՄ գործակալություններ, ինչպիսիք են EASO և FRA) և միջազգային մակարդակում (օրինակ ՝ UNHCR, IOM, UNCTAD)

Գործնական ուսուցում հետևյալ մասնագիտական խմբերոմ

  • Հանրային անվտանգության և իրավապահ մարմինների ոլորտների փորձագետներ
  • Միգրացիայի կառավարման և սահմանների անվտանգության ապահովման փորձագետներ
  • Միգրանտների ընդունելության և ինտեգրման հարցերով փորձագետներ
  • Իրավաբանական տեխնոլոգիաների միտումների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրող փորձագետներ
  • Շրջանաձև տնտեսության, շրջակա միջավայրի և կայունության ոլորտների փորձագետներ

Հետագա հնարավորություններ

Անվտանգության և մարդու իրավունքների կրթական ծրագրի շրջանավարտները կարող են դիմել «Եվրոպական և համաշխարհային շուկաների իրավունք.  ճգնաժամեր, իրավունքներ, կարգավորում» դոկտորական ծրագրին, որը DISTU ֆակուլտետի բարձրորակ իրավաբանական դոկտորական ծրագիր է և ընդկրկում է ուսանողներ ողջ աշխարհից։

Ընդունման Կարգ

Անվտանգության և մարդու իրավունքների ծրագիրը հասանելի է բոլոր շրջանավարտներին, ովքեր.

  • ստացել են առաջին կամ երկրոդ աստիճանի որակավորում իրավագիտության, քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, կառավարման, սոցիոլոգիայի կամ պատմության մասնագիտությններից,
  • տիրապետում են անգլերենի B2 մակարդակի, որը վավերացված է պաշտոնական լեզվի քննությամբ (օրինակ՝ IELTS, TOEFL), կամ գնահատված է Տուշիայի համալսարանում:

 

Ինչո՞ւ Տուշիայի համալսարան

Տուշիայի համալսարանը (UNITUS), որը գտնվում է Վիտերբոյի պատմական կենտրոնում՝ մի գեղեցիկ միջնադարյան քաղաք է Հռոմի և Ֆլորենցիայի միջև, որտեղ պատմությունն ու բնությունը հանդիպում են հետաքրքրաշարժ լանդշաֆտներ ստեղծելու համար։ Այն գտնվում է Միջերկրական ծովի, Վիկո և Բոլսենա լճերի, ինչպես նաև  ամենամեծ իտալական օդանավակայանի  (Rome Fiumicino) մոտ: Տուշիայի համալսարանը ունի վեց ֆակուլտետ, որոնք առաջարկում են բակալավրիատի և մագիստրատուրայի  ավելի քան 30 ծրագրեր, ինչպես նաև 7 դոկտորական ծրագիր  շուրջ 9000 ուսանողների համար։

Կրթաթոշակ և աջակցություն

Ծրագրի շահառուները հնարավորություն ունեն օգտվելու՝

  • ուսման վարձի ամբողջական զեղչից (ամեն դեպքում ուսանողը պետք է վճարի միայն եկամտի հարկը),
  • ուսանողական հանրակացարանում մեկ տարի անվճար բնակվելու հնարավորությունից, իսկ ազատ տեղերի բացակայության դեպքում՝ ծախսերի փոխհատուցումից՝ մասնավոր հատվածում բնակվելու համար (առավելագույնը 180 եվրո ամսական կտրվածքով՝ միչև 12 ամիս),
  • ողջ ուսումնական տարվա ընթացքում օրական մեկ անվճար սննդից՝ երկուշաբթիից շաբաթ, ուսանողական ճաշարանում կամ Վիտերբոյին հարակից համանման ռեստորանում։  Այլ վայրերում սնվելու դեպքում ուսանողները կստանան ամսական 100 եվրո փոխհատուցում՝ որպես սննդի փոխհատուցում,
  • իրենց երկրներից Իտալիա մուտքի արտոնագրի և ճանապարհածախսի փոխհատուցումից` առավելագույնը 500 եվրո (պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց դեպքում): Երկրորդ կիսամյամում բնակության և սննդի հարցերը կապահովվեն միայն այն դեպքում, երբ ուսանողն առաջին կիսամյակում ձեռք կբերի առնվազն 12 կրեդիտ,
  • տարեկան 4,860 եվրո կրթաթոշակից։

ԼԵՀԱՍՏԱՆ

Մեկնարկում ենք Վարշավայի Տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի (Լեհաստան) հետ Կրկնակի դիպլոմի ծրագիրը։

Մեկնարկում ենք Վարշավայի Տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի (Լեհաստան) հետ Կրկնակի դիպլոմի ծրագիրը։

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

  • Կառավարում. Ուսանողը սովորում է 3 տարի Հայաստանում, 1 տարի Լեհաստանում
  • Ֆինանսներ և հաշվապահություն․ Ուսանողը սովորում է 3 տարի Հայաստանում, 1 տարի Լեհաստանում
  • Տեղեկատվական համակարգեր․ Ուսանողը սովորում է 2․5 տարի Հայաստանում, 1․5 տարի Լեհաստանում

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

  • Կառավարում․ Ուսանողը սովորում է 1 տարի Հայաստանում, 1 տարի Լեհաստանում

Կրկնակի դիպլոմի ծրագրերը

Բակալավրիատ

Կառավարում 

  • Բիզնեսի կառավարում
  • Գովազդ
  • Մարքեթինգ
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Միջազգային լոգիստիկա

Ֆինանսներ և հաշվապահություն 

  •  Հաշվապահություն, աուդիտ և վերահսկողություն
  • Ֆինանսական կառավարում
  • Բանկային գործ և ապահովագրություն
  • Միջազգային առևտուր և ֆինանսներ
  • Հանրային ֆինանսներ

Տեղեկատվական համակարգեր

  • Ինտերնետ հավելվածներ
  • Նախագծերի կառավարում
  • Արհեստական բանականություն և տվյալագիտություն
  • Մոբայլ հավելվածների մշակում

Մագիստրատուրա

Կառավարում (1 տարի Հայաստանում + 1 տարի Լեհաստանում)

  • Գործընթացների և նախագծերի կառավարում
  • Մարքեթինգի կառավարում
  • Կորպորատիվ լոգիստիկա
  • Թվային տնտեսության կառավարում
  • Հաղորդակցություն և հանրային կապեր (PR)
  • Մարդկային ռեսուրսների կառավարում և բիզնեսի հոգեբանություն

 

  • Միջազգային փորձառության և կրեդիտների փոխճանաչման հնարավորություն
  • Կարիերայի հնարավորություններ Հայաստանում և եվրոպական երկրներում
  • Արդիական և աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացում

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

  • Բակալավրիատ․ միասնական քննությունների արդյունքները ճանաչվում են լեհական բուհի կողմից, հավելյալ իրականացվում է անգլերենի առցանց քննություն (նվազագույնը անգլերենի B2 մակարդակ)
  • Մագիստրատուրա․ իրականացվում է առցանց անգլերենի քննություն։ անհրաժեշտ է ապահովել նվազագույնը անգլերենի իմացության B2 մակարդակ
  • Գրանցվել խորհրդատվության համար․ https://bit.ly/37v25xD
  • Ծրագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Լեհաստանի Տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի կայքում. www.vizja.pl

 

Վարձավճարը ՀՀ քաղաքացիների համար

ՎարձավճարI կուրս II կուրս III կուրս IV կուրս (Լեհաստան)
Կառավարում
Բակալավրիատ460 000 ՀՀ դրամ460 000 ՀՀ դրամ460 000 ՀՀ դրամ1800 եվրո
Մագիսստրատուրա480 000 ՀՀ դրամ480 000 ՀՀ դրամ480 000 ՀՀ դրամ1900 եվրո
Ֆինանսներ և հաշվապահություն
Բակալավրիատ460 000 ՀՀ դրամ460 000 ՀՀ դրամ460 000 ՀՀ դրամ1700 եվրո
Մագիսստրատուրա480 000 ՀՀ դրամ480 000 ՀՀ դրամ480 000 ՀՀ դրամ1800 եվրո
Տեղեկատվական համակարգեր
Բակալավրիատ460 000 ՀՀ դրամ460 000 ՀՀ դրամ460 000 ՀՀ դրամ1800 եվրո

Վարձավճարը միջազգային ուսանողների համար

ԿառավարումՖինանսներՏեղեկատվական համակարգեր
Bachelor degree (BA)1800 եվրո 1800 եվրո 1800 եվրո
Masters degree (MA)1900 եվրո1900 եվրո

Բոլոր մասնագիտությունների գծով  նախատեսված է ընդունելության 40 անվճար ուսուցման տեղ՝ բակալավրի առկա համակարգում։ Ըստ առաջադիմության և ըստ կարիքի բոլոր արտոնությունները գործում են ՄԻԱՅՆ միասնական քննություններով ընդունվելու դեպքում։ 

ԸՍՏ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ

  • Անվճար և 5000 ՀՀ դրամ կրթաթոշակով 36-40 միավոր ունեցող դիմորդներին
  • Անվճար` 30-35 միավոր ունեցող դիմորդներին
  • 50% զեղչ` 26-29 միավոր ունեցող դիմորդներին

Արտոնությունները գործում են ռոտացիոն սկզբունքով և անհրաժեշտ է պահպանել բարձր առաջադիմություն։։ Վերջին տարվա համար վարձավճարի արտոնություններ չեն տրամադրվում։ 

Եվրասիա միջազգային համալսարան միասնական համակարգում ընդունվողների համար բոլոր մասնագիտությունների գծով սահմանվել է ընդունելության  40 անվճար ուսուցման տեղ։

ԸՍՏ ԿԱՐԻՔԻ

Անվճար`

  • երկկողմանի ծնողազուրկ դիմորդները
  • հաշմանդամություն ունեցող դիմորդները (հաշմանդամություն ունեցող անձանց համար բուհում առկա պայմանների, ենթակառուցվածքների, ռեսուրսների մասին տե՛ս համալսարանի պաշտոնական կայքում՝ https://eiu.am/specialneeds/)
  • Արցախի Հանրապետության դիմորդները
  • Արցախյան (2020թ․) պատերազմի մասնակից դիմորդները սահմանամերձ բնակավայրերից դիմորդները

50% զեղչ՝

  • վերջին 2 տարում բանակից զորացրված դիմորդները
  • միակողմանի ծնողազուրկ դիմորդները
  • ում ծնողը մասնակցել է արցախյան (2020թ․) պատերազմին

20%  զեղչ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող դիմորդները