ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Եվրասիա միջազգային համալսարանի և Լիտվայի Միկոլաս Ռոմերիս պետական համալսարանի համատեղ “Էլեկտրոնային բիզնես” կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրին, որը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) և “ՄԱՅՔՐՈՍՈՖԹ” ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
Ընդհանուր նկարագիր
Եվրասիա միջազգային համալսարանը և Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանըհամատեղ իրականացնում են “Էլեկտրոնային բիզնեսի կառավարում” կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրիրը “ՄԱՅՔՐՈՍՈՖԹ” ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) աջակցությամբ:
Ծրագրի նպատակներն են
- Լրացնել ՀՀ աշխատաշուկայում էլեկտրոնային բիզնեսի մասնագետների և ՏՏ նախագծերի ոլորտում կառավարիչների նկատվող բացը:
- Ընդլայնել ՙԷլեկտրոնային բիզնեսի կառավարում՚ մասնագիտության ընձեռած հնարավորությունների ներդրմամ և ՀՀ-ում բիզնեսի զարգացման շրջանակները:
Ծրագրի առավելությունները
- Դիմորդը միաժամանակ դառնում է Երևանի Եվրասիա միջազգային համալսարանի եւ Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալասարանի ուսանող:
- Դասավանդում են ՄՌՀ-ի եւ ԵՄՀ-ի դասախոսներ, ինչպես նաև ՀՀ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներ:
- Ցանկության դեպքում ուսումնառության մեկ կիսամյակ ուսանողը կարող է անցնել Լիտվայի Հանրապետությունում:
- Ուսանողը ստանում է երկու դիպլոմ` ԵՄՀ-ի եւ ՄՌՀ-ի:
- Երկու տարվա ուսումնառության բարեհաջող ավարտի դեպքում ուսանողը ստանում է երկու դիպլոմ` ԵՄՀ-ի եւ ՄՌՀ-ի:
Էլեկտրոնային բիզնեսի կառավարում. տեղեկատու թերթիկ
ԻՄԱՆԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Էլեկտրոնային բիզնեսի կառավարում ծրագիրը կառուցված է տրամադրելու էլեկտրոնային բիզնեսի ստեղծման և կառավարման համար խորացված գիտելիքներ և հմտություններ:
Շրջանավարտները պետք է ցուցադրեն ինչպես մեծ, այnպես էլ փոքր և միջին ձեռնարկություններ, հասարակական կազմակերպություններ կառավարելու կարողություն: Արագընթաց գլոբալիզացման և միջազգայնացման լույսի ներքո նրանք պետք է լինեն ձեռնարկատերեր և արդյունավետ ղեկավարներ` խթանելով նորարար մշակույթի առկայությունն իրենց կազմակերպություններում, կառավարելիս իրականացնելով կանխատեսումներ որոշումների կայացման հիմքում դնելով հիմնարար հետազոտություններ և վերլուծություններ:
Էլեկտրոնային բիզնեսի կառավում կրթական ծրագրի շրջանավարտը պետք է.
- կարողանա արդյունավետ կերպով կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնես գործընթացների մեջ, ներդնել էլեկտրոնային բիզնեսի լուծումներ, տեխնոլոգիաներ, ծառայություններ,
- մշակել էլեկտրոնային բիզնեսի ռազմավարական ծրագիր և կառավարել ներդրման ընթացքը,
- ներդնել նորարար լուծումներ և տիրապետել հեղինակային իրավունքի հիմունքներին,
- իրականացնել էլեկտրոնային մարքեթինգ, էլեկտրոնային առևտուր,
- իրականացնել մարքեթինգային հետազոտություններ,
- հասկանալ հիպերտարածությունում ձեռներեցության առանձնահատկությունները, կարողանալ զարգացնել հիպերտարածության վրա հիմնված բիզնեսներ,
- տրամադրել խորհրդատվություն էլեկտրոնային բիզնեսի հիմնման և ընթացիկ խնդիրների լուծման նպատակով,
- գիտենալ էլեկտրոնային բիզնեսի իրավական կարգավորման ազգային, եվրոպական և միջազգային գործընթացները,
- կարողանալ կրել պատասխանատվություն սեփական և թիմային նախաձեռնությունների համար, կազմակերպել աշխատանքը գործընկերների և հաճախորդների հետ արագ և արդյունավետ համագործակցելու նպատակով:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Ծրագրի ուսումնական պլանն իր մեջ ներառում է երկու համալսարանների կողմից տրամադրվող դասընթացներ: Ուսման ընդհանուր տևողությունը կազմում է 2 տարի ԵՄՀ-ում (ներառյալ պրակտիկան) և 1.5 տարի Միկոլաս Ռոմերիս Համալսարանում:
Էլեկտրոնային բիզնեսի ապագա մասնագետները անցնում են 16 առարկա: Ուսումնական պլանը ներառում է, սակայն չի սահմանափակվում, հետևյալ առարկաներով.
- Էլեկտրոնային բիզնեսի տեղեկատվական համակարգեր,
- Էլեկտրոնային առևտուր (E-Commerce),
- Էլեկտրոնային բիզնեսի ռազմավարական կառավարում,
- Էլեկտրոնային մարքեթինգ (E-Marketing) և մարքեթինգային հետազոտություն,
- Էլեկտրոնային բիզնեսի իրավական կարգավորում,
- Ձեռնարկատիրություն հիպերտարածությունում,
- Էլեկտրոնային բանկային գործ,
- ՏՏ նախագծերի կառավարում,
- Մարդկային ռեսուրսների կառավարում, և այլն:
Կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներից է մագիստրոսական թեզը, որի հաջող պաշտպանության արդյունքում ուսանողները ստանում են Միկոլաս Ռոմերիս համալսարանի գործարար կառավարման (MBA) և Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման մագիստրոսի կոչում, Էլեկտրոնային բիզնեսի կառավարման մասնագիտացմամբ:
Տվյալ կոչումը հնարավորություն է տալիս կրթությունը շարունակելու դոկտորանտուրայի ծրագրերում սոցիալական գիտությունների ոլորտում:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Եվրասիա միջազգային համալսարանի Միկոլաս Ռոմերիս համալսարանի համատեղ կրթական ծրագրում ներգրավվելու համար ուսանողն առաջին հերթին պետք է դիմի ԵՄՀ, լրացնի դիմում հայտ ու ներկայացնի հայտի վերջում նշված փաստաթղթերը: ԵՄՀ ընդունելությունից հետո ուսանողը պետք է դիմի նաև ՄՌՀ և Լիտվայի ապահովան ազգային կենտրոն:
ԿԱՐԾԻՔՆԵՐ
Կարեն Վարդանյան
|
«Բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են զարգանալ, տնտեսության որևէ ճյուղ ընտրում են որպես լոկոմոտիվ` լինի դա հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը և այլն: Տեխնոլոգիաներն այն լոկոմոտիվն են, որոնց արժեքը չի փոխվում… Միայն օրենքը բավարար չէ.մարդիկ են պետք՝ ակտիվ, նախաձեռնող, նպատակներ դնող: Նրանք պետք է կոնսոլիդացվեն` իրենց նպատակների և մտահաղացումների իրականացման համար: Կարծում եմ իմ այս միտքը ամենաուղիղ իմաստով ընկալվել և իրագործվում է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից Էլեկտրոնային բիզնես ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի լրացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բիզնես ծրագրերը, կյանքի կոչող և արտադրանքը իրացնող մենեջերների պակասը»: | |
Գրիգոր Բարսեղյան
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն |
«Ուրախալի է, որ ծրագիրը համատեղ է իրականացվում այս ոլորտում արդեն իսկ շոշափելի արդյունքներ արձանագրած երկրի՝ Լիտվիայի Հանրապետության և մասնավորապես Միկոլաս Ռոմերիս հեղինակավոր համալսարանի հետ: Մեծ հետաքրքրություն ունենալով ծրագրի նկատմամբ` պարբերաբար հանդիպում եմ ուսանողների հետ, կիսում փորձն ու գիտելիքները: Վստահ եմ, որ ծրագրում ձեռք բերած գիտելիքներով, մասնագետները կնպաստեն ոլորտի զարգացմանը մեր երկրում, դրա արդյունքների առևտրականացմանը և նորանոր շուկաների նվաճմանը»:
|
|
Լիլիթ Ճուղուրյան
«Ակադեմիքս Թիմ» խորհրդատվական և թրեյնինգային ընկերության հիմնադիր և տնօրեն Մարքեթինգի, առևտրի և կառավարման ոլորտում բիզնես խորհրդատու և թրեյներ |
«Եվրասիա միջազգային համալսարանը առաջարկում է Էլեկտրոնային բիզնեսի դաշտին վերաբերող առարկաների լայն շրջանակ, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի արդյունավետ իրականացման միջոցներ: Մագիստրոսական ծրագիրը, լինելով դասախոսական կազմի և ծրագրի ղեկավարների նվիրյալ աշխատանքի արտացոլումը, իրականացվում է բարձր որակով: Ուսանողները մոտիվացված են, պատրաստակամ և փորձառու իրենց գործունեության ոլորտներում` ապահովելով ուսումնառության առանձնահատուկ միջավայր»:
Որպես բիզնեսի ղեկավար և էլեկտրոնային առևտուր առարկայի դասախոս, երաշխավորում եմ Էլեկտրոնային բիզնեսի կառավարում մագիստրոսական ծրագիրն այն ուսանողներին, ովքեր կամենում են ստեղծել իրենց կարիերան մարտահրավերներով լի Էլեկտրոնային բիզնեսի աշխարհում, ինչպես նաև կարևորում են իրական և ժամանակակից գիտելիքներն ու հմտությունները: Մեծ ոգևորությամբ եմ դասավանդում Եվրասիա միջազգային համալսաարանում»: |
|
Սոսի Հարությունյան
|
«Լինելով 37 տարեկան` ուրախ էի բացահայտել, որ կարող եմ կրկին շարունակել ուսումս Էլեկտրոնային բիզնես մասնագիտացմամբ: Ես այստեղ եմ` ստանալու հիմնարար գիտելիքներ սեփական ինտերնետային բիզնեսը հիմնելու նպատակով: Էլեկտրոնային բիզնեսի դաշտը ՀՀ-ում նոր է զարգանում, և առաջիկայում շատ ավելի մեծ թվով մասնագետների կարիք է առաջանալու: Այդիսկ պատճառով, կարծում եմ, արժեքավոր ռեսուրս կլինենք նոր ձևավորվող շուկայում` կատարելով հետաքրքիր և բարձր վարձատրվող աշխատանք: Հաջողություն եմ մաղթում ծրագրի նոր ուսանողներին և շնորհակալություն հայտնում ԵՄՀ-ին»:
|
|
Գոռ Մանուկյան
Ուսանող |
«Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրոսական ծրագրի շնորհիվ այժմ գտնվում եմ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Շատ երախտապարտ եմ Եվրոպայի գեղեցիկ և զարգացած քաղաքներից մեկում ուսում ստանալու հնարավորություն ընձեռելու համար»:
|
|
Յաշար Հասսանզադե Դելջավան | «Եվրասիա միջազգային համալսարանում մասնակցել եմ Էլեկտրոնային կոմերցիա դասընթացին Էլեկտրոնային բիզնեսի կառավարում մագիստրոսական ծրագրի շրջանակներում և ստացել եմ վկայական: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տրամադրված հնարավորության համար, քանզի ստացած գիտելիքներն ու հմտությունները կարող եմ հպարտորեն կիրառել սեփական բիզնեսում: Առաջիկայում պլանավորում եմ Եվրասիա միջազգային համալսարանում շարունակել ուսումս` համոզված լինելով կրթության բարձր չափանիշների և, ամենակարևորը, ջերմ մթնոլորտի վրա»:
|