Սեպտեմբերի 28 2018
IMG 9087

Կրկին Էրազմուսի մասին… պատմում են Իսպանիայից և Թուրքիայից վերադարձած ԵՄՀ ուսանողները

2018թ-ի սեպտեմբերի 26-ին ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ  կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում 2017-2018 ուստարում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցած ուսանողների մասնակցությամբ: Այս անգամ իրենց տպավորություններն ու փորձը մյուսների հետ կիսեցին՝EU flag Erasmus vect POS 1

Նազելի Երվանդյանը («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն՝ 4-րդ կուրս),

Ադրեաննա Մարտիրոսյանը («Կառավարում»  մասնագիտություն՝ 4-րդ կուրս),

Աստղիկ Ասատրյանը («Իրավագիտություն»  մասնագիտություն՝ 4-րդ կուրս),

Նոնա Ադունցը («Իրավագիտություն»  մասնագիտություն՝ 3-րդ կուրս),

Նունե Թորոսյանը («Կառավարում»  մասնագիտություն՝ 4-րդ կուրս),

Տիգրան Սարգսյանը («Իրավագիտություն»  մասնագիտություն՝ 4-րդ կուրս),

Յան Մելիքյանը («Կառավարում»  մասնագիտություն՝ 4-րդ կուրս):IMG 9231 1

 

Հանդիպումը սկսեցին Նոնան, Նունեն և Տիգրանը, ովքեր հինգամսյան դասընթաց էին անցել Իսպանիայի Վալենսիա համալսարանում: Ուսանողները կիսվեցին իրենց փորձով՝ խոսելով բուհի ընտրությունից, նախնական մրցակցային փուլից, այն խոչընդոտներից, որոնց առնչվել են միջավայրի փոփոխության պատճառով, և այդ փորձի հիման վրա խորհուրդներ տվեցին մյուսներին: Նոնան և Տիգրանը ներկայացրին իրավագություն մասնագիտության, իսկ Նունեն կառավարում մասնագիտության շրջանակներում ընտրած կրթական ծրագրերը, դրանց դասավանդման և գնահատման համակարգերը, քննությունների անցկացման կարգերը: Առավել ուշագրավ էր վերջիններիս ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերում էին թիմային աշխատանքների արդյունավետ կատարմանը: Ուսանողները առաջարկեցին այն կատարել վիրտուալ համակարգի օգնությամբ:IMG 9116

Հանդիպումը շարունակեցին Նազելին, Ադրեաննան և Աստղիկը, ովքեր տասնամսյա դասընթաց էին անցել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանում: Նրանք ներկայացրին հյուրընկալած բուհը, վերջինիս առանձնահատկությունները, կառուցվածքը,  կրթական  ծրագրերը,  դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը: Հատուկ քննարկման առարկա դարձավ բուհում առցանց ուսուցման առանձնահատկությունները, որոնց շրջանակներում ևս եղան առաջարկություններ:

Առավել մեծացավ ներկաների ուշադրությունը Յանի ներկայացման ժամանակ, ով հինգամսյա դասընթաց էր անցել Թուրքիայի Մերձավոր Արևելքի համալսարանում: Յանի փորձը այլ էր, քանի որ վերջինիս ուսումնասիրել էր ՏՏ համակարգիչների ճարտարագիտության առանձնահատուկ հմտություններ: IMG 9145Բացառիկ տարբերվող էր նաև հյուրընկալած բուհը, քանի որ այն կարծես փոքր քաղաք լիներ ուսանողի համար. քաղաքացիների մուտքը համալսարանի տարածք խստիվ արգելվում էր, իսկ միջավայրը ամբողջովին հարմարեցված էր ուսանողի զարգացման պահանջներին. ուսանողը կարող էր ձեռք բերել ոչ միայն ուսումնառության բարձր մակարդակ, այլ նաև ապահովված էր վերջինիս ժամանցը: Քննարկման ընթացքում Յանը ևս ներկայացրեց առաջարկություններ`ուղղված ԵՄՀ-ում գործընթացների բարելավմանը:

Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր համեմատական զուգահեռներ անցկացնել հյուրընկալող բուհերի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:

Հիշեցնենք, որ կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր: