Մարտի 20 2019
1 1 395x450 2

Կլոր սեղանի շուրջ իրենց փորձով կիսվեցին Էրազմուս+  փոխանակման ծրագրին մասնակցած  ուսանողները

IMG 61202019թ. մարտի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերիէրազմուս և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում 2018-2019 ուստարում Էրազմուս+  միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողների՝  Լիլիթ Հովհաննիսյանի, Հասմիկ Միքայելյանի, Մարիամ Հովհաննիսյանի («Կառավարում» մասնագիտություն), Քնարիկ Մելոյանի («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն) մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին հյուրընկալած բուհերը, նրանց առանձնահատկությունները, կառուցվածքը,  կրթական  ծրագրերը,  դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման IMG 6149ընթացակարգերը:

Հատուկ քննարկման առարկա դարձավ տարբեր համալսարաններում դասավանդման մեթոդների առանձնահատկությունները:

Ուսանողները մեծ ոգևորությամբ խոսեցին նախքան շարժունակությունը և դրա ընթացքում իրենց հաղթահարած խոչընդոտների մասին, ներկայացրին  իրենց ընթացիկ նվաճումները և հայացք գցելով իրենց անցած ուղղուն՝ խորհուրդ տվեցին միջազգային IMG 6156փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներին լինել առավել նախաձեռնող, ակտիվ և մասնակցել փոխանակման ծրագրերին: Զեկուցողները իրենց փորձի հիման վրա ներկայացրին ԵՄՀ-ի գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություններ։

Քննարկմանն ակտիվ մասնակցեցին նաև Էրազմուս+ փոխանակման ծրագրով ԵՄՀ-ում սովորող Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) ուսանողները․մասնավորապես տպավորիչ էր Ադրիան Ալվարեզ Ռոդրիգեզի զեկույցը, որը խոսեց Հայաստանի և ԵՄՀ-ի վերաբերյալ իր առաջին տպավորություններից, անցկացրեց զուգահեռներ ուղարկող և ընդունող բուհերի կրթության IMG 6138erasmus 1առանձնահատկությունների միջև։

Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր համեմատական զուգահեռներ անցկացնել հյուրընկալող բուհերի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:

Հիշեցնենք, որ կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, նաև այլ բուհերի ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր: