Ս․թ․ նոյեմբերի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ «Կիբեր հիգիենա» թեմայի շրջանակում կազմակերպվեց հանդիպում տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Գասպարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին ԵՄՀ «Պատանի իրավաբանի» և «Պատանի դիվանագետի» դպրոցների աշակերտները։
Թեմայի շրջանակում բանախոսը հանգամանալից ներկայացրեց ինտերնետ տիրույթից գրագետ օգտվելու կանոնները, խոսեց ճիշտ ծածկագրերի ընտրության, «Get Contact» հավելվածի ծագման և դրանից բխող վտանգների մասին, անդրադարձավ անվտանգության կանոններին և հակավիրուսների կարևորությանը։
Հանդիպումն ամփոփվեց մասնակիցների կողմից բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով։