Նոյեմբերի 18 2019
IMG 6486 1

«Կիբեր հիգիենա»․ ներկայացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետը

Ս․թ․ նոյեմբերի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ «Կիբեր հիգիենա» թեմայի շրջանակում կազմակերպվեց հանդիպում  տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Գասպարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին ԵՄՀ «Պատանի իրավաբանի» և «Պատանի դիվանագետի» դպրոցների աշակերտները։

Թեմայի շրջանակում բանախոսը հանգամանալից ներկայացրեց  ինտերնետ տիրույթից գրագետ օգտվելու կանոնները, խոսեց ճիշտ ծածկագրերի ընտրության, «Get Contact» հավելվածի ծագման և դրանից բխող վտանգների մասին, անդրադարձավ անվտանգության կանոններին և հակավիրուսների կարևորությանը։

Հանդիպումն ամփոփվեց մասնակիցների կողմից բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով։