Հունիսի 19 2024
untitled design 8

Քննարկվել է KPI4HE նախագծի ընթացքը և հետագա գործողությունները

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) նախագծի հայաստանյան գործընկերների աշխատանքային հերթական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված նախագծի 1-ին Աշխատանքային փաթեթի «Ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմավարական պլանավորման ազգային ուղեցույցի նախագիծ (GIRSPA)» ձեռնարկի ստեղծման վերաբերյալ։ Բոլոր գործընկերներից ձևավորված թիմերը ներգրավված են ձեռնարկի ստեղծման գործում, և նախնական տարբերակն արդեն կշրջանառվի 2024 թվականի օգոստոսի 31-ից։

Քննարկվել է նաև KPI4HE նախագծի ընթացքը և հետագա գործողությունները։

Հիշեցնենք, որ ազգային այս եռամյա ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, մասնակիցները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), Եվրասիա միջազգային համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն (ACEP) ՀԿ-ն, ինչպես նաև եվրոպական երեք բուհեր՝ Դրեզդենի տեխնիկական և Օլդենբուրգի (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարանները: