Օրերս տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին և Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումը:
«Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող ք. գ. թ. Շուշան Դաշյանը և Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիայի ամբիոնի շրջանավարտ Սաադ Ահմեդ Թալաբ Տալաբին: Մասնակիցների պաստառը վերաբերում էր Պիրիդինի նոր թիոլալկիլ ածանցյալների սինթեզին և կենսաբանական սկրինինգին:
Վերջիններս նաև ԵՄՀ հետազոտությունների փոքր դրամաշնորհների մրցույթին իրականացրել են «Պիրիդինի բազմաֆունկցիոնալ միացությունների սինթեզ և կենսաբանական ակտիվության սպեկտրի կանխատեսում ու գնահատում» թեմայով հետազոտական նախագիծ: