Հոկտեմբերի 09 2019
logo png min 1

Կարճաժամկետ փոխանակման ծրագրեր Ինդորեի Ռենեսանս համալսարանում (Հնդկաստան)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

Ինդորեի Ռենեսանս համալսարանը (Հնդկաստան) հայտարարում է ուսանողների փոխանակման կարճաժամկետ ծրագիր, որը սկսվելու է  2020 թ.հունվարից:

Ծրագիրը նախատեսում է 15-ից 30 օրյա դասընթացներ 15 հոգանոց ուսանողական խմբերի համար, որի ընթացքում վերջիններս ձեռք կբերեն գործնական հմտություններ:

Ցանկացողները կարող են մասնակցել  հետևյալ 4 աշխատաժողովի՝

  • Առաջնորդության զարգացման աշխատաժողով,
  • Կառավարման և բիզնես աշխատաժողով,
  • Նորաձևության աշխատաժողով,
  • Կատարողական արվեստի կամ թատերական աշխատաժողով:

Առկա է նաև պրակտիկայի կազմակերպման հնարավորություն:

Հյուրընկալող համալսարանը կարճաժամկետ փոխանակման ծրագրի շրջանակներում կտրամադրի կացարան և կապահովի սնունդով:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․նոյեմբերի 1-ը հետևյալ հասցեով՝

https://forms.gle/mDrL82Lo8VsDZzDMA

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: