Հավատարմագրման տարեթիվը 13.03.2002 թ. Շնորհվող որակավորումը Կառավարման բակալավրի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ Կրթական ծրագրի նպատակը «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին: Կրթական ծրագրի խնդիրները
Ընդունելության պահանջներ Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:
Ծրագրի կառուցվածքը Կառավարում բակալավրիատի ծրագիրը ունի հետևյալ կառուցվածքը․ Հիմնական մասնագիտական դասընթացներ։ Այս դասընթացները գիտելիքներ են տալիս մասնագիտության համար հիմք հանդիսացող առարկաներից։ Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Մասնագիտական դասընթացների շրջանակներում ուսանողները ուսումնասիրում են տնտեսագիտություն, մենեջմենթ, մարքեթինգ ֆինանսական կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն։ Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտրովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։ Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբիոնների առարկաների ցանկից։ Ընդհանուր դասընթացներ։ Կրթական ծրագիրը բացի մասնագիտական առարկաներից, ներառում է նաև ընդհանուր առարկաներ։ Մասնավորապես ուսանողները առաջին կիսամյակների ընթացքում կայուն հիմք են ձեռք բերում բարձրագույն մաթեմատիկա, հավանականությունների տեսություն։ Ուսանողները ուսումնասիրում են նաև այնպիսի հումանիտար դասընթացներ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, տնտեսական աշխարհագրությունը և այլն։ ԵՄՀ-ում առանձնակի շեշտադրում է դրվում նաև օտար լեզուների ուսուցման վրա։ Գիտահետազոտական պրակտիկա և ավարտական աշխատանք։ Բակալվրիատի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան, որի համար վայրը ընտրվում է ավարտական աշխատանքի թեմային համապատասխան։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի մագիստրոսական թեզի թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Ընդհանրական վերջնարդյունքներ Մասնագիտկան վերջնարդյունքներ
Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը)) Շրջանավարտները կարող են աշխատել տնտեսության տարբեր ոլորտի կազմակերպություններում (առևտրային և ոչ առևտրային), ֆինանսավարկային հաստատություններում, Կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում՝ որպես տարբեր մակարդակի ղեկավարներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ֆինանսական, գիտահետազոտական, տեղեկատվական, վերլուծական բաժիններում՝ որպես տնտեսագետ, մենեջեր, վերլուծաբան, նաև հանրային կապերի կառավարման գծով մասնագետ։ Շրջանավարտները նաև կարող են հանդես գալ սեփական նախաձեռնություններով և իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)
Ընդունելության պահանջները
Ծրագրի կառուցվածքը
Աշխատանքի հնարավորություններ
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ