Կառավարում մագիստրոսական ծրագիր

Ծրագրի նկարագրությունը

Ծրագրի նկարագրությունը

Կառավարման մագիստրատուրան նախատեսված է ցանկացած առաջնային մասնագիտություն ունեցող դիմորդների համար։ Ծրագիրը կառավարման մասնագիտության ամուր հիմք է տալիս, ինչպես նաև ուսանողներին զինում  է փափուկ հմտություններով, որն էլ այսօր շատ կարևորվում է կարիերայում հաջողություններ գրանցելու համար։

Գործարար աշխարհում հաջողակ լինելու համար միայն գրքերով սովորելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև սովորածը փորձառությամբ ամրապնդել բիզնեսի տարբեր մակարդակներում։ Այդ պատճառով ուղղարկիորեն համագործակցելով գործատուների հետ և ինտերակտիվ միջավայր ստեղծելով՝ ծրագիրը կոչված է զարգացնելու այն կարողությունները, որոնք հենց գործատուներն են ակնկալում իրենց ապագա մենեջերներից։

Ծրագրի անվանումը. «Կառավարում» մագիստրատուրա

Տևողությունը.  1․5 տարի

Լեզուն.  Հայերեն/Անգլերեն

Ուսուցման ձևը. Առկա

Վայրը. Երևան/Հայաստան

Ու՞մ է համար է ծրագիրը

Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով կամենում է կառավարման ընդհանրական գիտելիքներ ստանալ և դառնալ իր ոլորտում հաջողակ մենեջեր և առաջնորդ։ Կառավարման փորձ կամ կրթություն չի պահանջվում այս ծրագրին դիմելու համար։

Ծրագրի կառուցվածքը

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
  • Դրսևորում է նոր իրադրություններին հարմարվելու կարողունակություն
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Դրսևորում է կոնֆլիկտների կառավարման և բանակցություններ վարելու կարողունակություն
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է նախաձեռնողականության և ձեռներեցության հմտություններ
  • Դրսևորում է աշխատանքի որակի գնահատման և ապահովման կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Գիտի բիզնեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
  • Գիտի տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները և ունի առաջադեմ գիտելիք
  • Տիրապետում է նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
  • Տիրպատում է բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին
  • Տիրապետում է հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կերառման հմտություններին
  • Կարող է քննադատաբար վերլուծել և համադրել առանցքային հասկացությունները՝ հիմնվելով կառավարման ոլորտի ակադեմիական և գործնական գիտելիքի վրա
  • Կարող է գնահատել և համեմատել գործողությունների հավանական տարբերակները, հետևանքները և ընդունել համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով տարաբնույթ իրավիճակները
  • Կարող է գնահատել և հաշվարկել սահմանափակումները, հնարավորություններն ու սպառնալիքները, որոնք առկա են կազմակերպչական տարաբնույթ իրավիճակներում
  • Կարող է համագործակցային ուսուցման մեթոդներով դասավանդել կառավարում մասնագիտության տարաբնույթ առարկաներ
  • Կարող է կառավարման մասնագիտության առարկաների դասավանդման նպատակով մշակել մեթոդական ուղեցույցեր, ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր
  • Կարող է սահմանել չափանիշներ կազմեկերպության գործունեության գնահատման համար և արդյունքները կապակցել արտաքին միջավայրի վերլուծության հետ՝ զարգացման հեռանկարները որոշելու նպատակով
  • Կարող է վերլուծել Ֆինանսական հաշվետվություններ մասնագիտական աշխատանքի ընթացքում
  • Կարող է կազմակերպությանը, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում ներկայացնել առաջարկներ ռազմավարական գործողությունների պլանավորման և ներդրման ընթացքում
  • Կարող է ռեսուրսները կառավարել նպատակների և գործողությունների ծրագրերի սահմաններում
  • Կարող է կազմակերպությունում իրականացնել համալիր և փոխկապակցված վերլուծություն՝ միջազգային գլոբալ համատեքստին համապատասխան


Հիմնական առարկաներ
։ Առաջին և երկրորդ կիսամյակներում տեղի է ունենում առարկայական ուսուցումը, որի ընթացքում ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում մասնագիտության համար հիմք հանդիսացող առարկաներից։ Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Առաջին երկու կիսամյակների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև հմտություններ ձևավորող առարկաներին, որի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել հետազոտական հմտություններ և փափուկ հմտություններ։

Հետազոտական հմտությունները ուսուցանվում է երկու կիսամյակների ընթացքում, որի ժամանակ ուսանողները սովորում են հավաքագրել և վերլուծել ինչպես որակական, այնպես էլ քանակական տվյալները և ծառայեցնել հետազոտական աշխատանքը արդի կառավարչական խնդիրներ լուծելու նպատակին։ Ուսուցումը իրականացվում է ժամանակակից ծրագրերի օգնությամբ։

Փափուկ հմտությունները նույնպես դասավանդվում է երկու կիսամյակների ընթացքում ևներառում է բոլոր անհրաժեշտ հմտությունները, որոնք  ժամանակակից գործատուն պահանջում է իր աշխատակիցներից, ներառյալ բիզնես հաղորդակցման, բանակցելու, ներկայացման և համոզիչ խոսքի, կոնֆլիկտների կառավարման, մարդկանց առաջնորդելու և այլ հմտություններ։

Պարտադիր առարկաներ։

  • Գործառնական կառավարում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Հետազոտության մեթոդներ*
  • Մասնագիտական անգլերեն
  • Ռազմավարական կառավարում
  • Մարքեթինգի կառավարում
  • Բիզնես պրոցեսների կառավարում
  • Կառավարչական հաշվառում

Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։ Նախորդ տարիներին առաջարկվել են․

  • Որակի կառավարում և աուդիտ
  • Շրջանաձև տնտեսության միկրո և մակրոէկոնոմիկա
  • Ռիսկերի կառավարում
  • Նախագծերի կառավարում
  • Թվային մարքեթինգ
  • Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի քաղաքատնտեսություն

Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբոնների առարկաների ցանկից։

Գիտահետազոտական պրակտիկա և մագիստրոսական թեզ։ Մագիստրոսական ծրագրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան, որի համար վայրը ընտրվում է մագիստրոսական թեզի թեմային համապատասխան։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի մագիստրոսական թեզի թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Կարիերայի հեռանկարներ։ Ծրագրի շրջանավարտները դառնում են միջին և բարձր օղակի մենեջերներ տնտեսության տարբեր ճյուղերում, ինչպես նաև բիզնես խորհրդատուներ։ Կառավարման և ՏՏ ամբիոնը կրթական ծառայություններ մատուցելուց բացի, ուսանողների համար իրենց ապագան կերտելու մեծ հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես․

Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։ Նախորդ տարիներին մեր ուսանողները պրակտիկան անց են կացրել այնպիսի վայրերում, ինչպիսիք են ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ-ը, Արմսվիսբանկը, Ռոսգոսստրախ Արմենիա-ն, Պռոշյանի կոնյակի գործարանը, Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան, Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը և այլն։

Ինչու՞ դիմել

Ինչու՞ դիմել

Մենք առաջարկում ենք․

Ճկուն ծրագիր։ Մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս այն հարմարեցնել սեփական հետաքրքրություններին և կարիերայի պլաններին, ինչպես նաև ստանալ ներկայումս շատ մեծ պահանջարկ վայելող միջդիսցիպլինար կրթություն հետևյալ գործիքների օգնությամբ․

Ճկուն գրաֆիկ: Ուսանողները կարող են նաև աշխատել ուսումնառության ընթացքում։ Դասընթացները իրականացվում են երեկոյան ժամերին կամ շաբաթ օրը՝ հիբրիդային ձևաչափով։

Հմուտ դասախոսական կազմ։  Մեր դասախոսները պրակտիկ, ոլորտի արհեստավարժ մասնագետներ են, որոնք լսարան են բերում իրենց պրակտիկ փորձը, ներկայացնում են իրական քեյսեր և խնդիրներ, որոնք վերլուծելով ուսանողները կարողանում են արդյունավետ կերպով համադրել տեսականն ու գործնականը։

Ուսուցում ժամանակակից ծրագրերի միջոցով։ Մեզ մոտ ուսուցումը միայն տեսական չէ։ Ուսանողները սովորում և հանձնարարությունները կատարում են այնպիսի արդի ծրագրերի միջոցով ինչպիսիք են Հայկական ծրագրերը, SPSS-ը, Microsoft Project-ը և այլն։

Միջազգային փոխանակման ծրագրերի հնարավորություն բարձր առաջադիմությամբ ուսանողների համար:

Վերջնարդյունքներ

Կիմանաս

  • Բիզնեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
  • Տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդներ

Կտիրապետես

  • նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
  • բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին
  • հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կերառման հմտություններին

Կկարողանաս

  • քննադատաբար վերլուծել և համադրել առանցքային հասկացությունները՝ հիմնվելով կառավարման ոլորտի ակադեմիական և գործնական գիտելիքի վրա
  • գնահատել և համեմատել գործողությունների հավանական տարբերակները, հետևանքները և ընդունել համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով տարաբնույթ իրավիճակները
  • գնահատել և հաշվարկել սահմանափակումները, հնարավորություններն ու սպառնալիքները, որոնք առկա են կազմակերպչական տարաբնույթ իրավիճակներում
  • համագործակցային ուսուցման մեթոդներով դասավանդել կառավարում մասնագիտության տարաբնույթ առարկաներ
  • կառավարման մասնագիտության առարկաների դասավանդման նպատակով մշակել մեթոդական ուղեցույցեր, ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր
  • սահմանել չափանիշներ կազմեկերպության գործունեության գնահատման համար և արդյունքները կապակցել արտաքին միջավայրի վերլուծության հետ՝ զարգացման հեռանկարները որոշելու նպատակով
  • վերլուծել Ֆինանսական հաշվետվություններ մասնագիտական աշխատանքի ընթացքում
  • կազմակերպությանը, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում ներկայացնել առաջարկներ ռազմավարական գործողությունների պլանավորման և ներդրման ընթացքում
  • ռեսուրսները կառավարել նպատակների և գործողությունների ծրագրերի սահմաններում
  • կազմակերպությունում իրականացնել համալիր և փոխկապակցված վերլուծություն՝ միջազգային գլոբալ համատեքստին համապատասխան

Want to study?