Ընդհանուր նկարագիր

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնն  իր գործու­նեութ­յունը սկսել է 1996թ-ից:

Կառավարման ամբիոնում կրթությունը իրականացվում է երեք աստիճաններում՝

  • Բակալավրիատ
  • Մագիստրատուրա
  • Ասպիրանտուրա

Կառավարման և ՏՏ ամբիոնը շնորհում է որակավորումները.

  • Կառավարում
  • Հյուրընկալության կառավարում
  • Նախագծերի կառավարում
  • Էլեկտրոնային բիզնեսի կառավարում
  • Ը: 00.02 մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան

 

Կրթական ծրագրի նպատակը

«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:

Կրթական ծրագրի խնդիրները

  • Հետազոտել կառավարման առկա ժամանակակից հայացքները,
  • Հետազոտել կառավարման տեսական և մեթոդաբանական հիմքերը,
  • Հետազոտել կառավարման սկզբունքները, մեթոդները, գործառույթները և գործիքակազմը,
  • Յուրացնել շուկայական տնտեսության պայմաններում որոշումների կայացման և դրանց իրականացման ողջ գործընթացը,
  • Ձևավորել կառավարման մասնագիտական գրականության ինքնուրույն ուսումնասիրության կարողություններ և դրանց հիման վրա ապահովել հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում,
  • Ձևավորել կառավարման բնագավառում ժամանակակից պահանջներին հարիր գիտելիքներ և ապահովել ուսանողների կողմից դրանցյուրացումը,
  • Ներկայացնել և պարզաբանել կառավարչական գործունեության բնագավառում հիմնավորված որոշումների ընդունման գործնական կողմը և իրականացման մեխանիզմը,
  • Զարգացնել կազմակերպություններում կառավարչական աշխատանք կատարելու ունակություններ:

Մասնագիտական գործունեության ոլորտներն ընդգրկում են.

  • յուրաքնաչյուր կազմակերպաիրավական կազմակերպությունում, որտեղ շրջանավարտները կաշխատեն որպես կառավարման միջին կամ բարձր օղակի աշխատակիցներ կամ ղեկավարներ,
  • պետական և մունիցիպալ կառավարման համակարգում,
  • ոլորտներ որտեղ շրջանավարտը հանդիսանում է ձեռնարկա-տեր, սեփական բիզնես նախաձեռնող և կայացնող

Կառավարման բակալավրի որակավորմամբ անձինք ստանում են լայն կարերիայի հնարավորություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.

  • Մարքեթինգային,
  • Մարդկային ռեսուրսներ,
  • Օպերացիոն և տեխնոլոգիական մենեջմենթ,
  • Խորհրդատվություն մենեջմենթի ոլորտում (քընսալթինգ),
  • Ձեռնարկատիրություն,
  • Ֆինանսներ,
  • Լոգիստիկա,
  • Ինովացիոն մենեջմենթ,
  • Կրթության շարունակականություն և այլ։

Ամբիոնում դասավանդող դասախոսների գերակշիռ մասը հանդիսանում են պրակտիկ դաշտի արհեստավարժ մասնագետներ, որոնք աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններում, ինչպիսիք են «Գարանտ ինշուրանս», «ՎՏԲ-Հայաստան», “KPMG”, «Կենտրոնական բանկ», «Արմհոթելս» և այլ կազմակերպություններ:

Ամբիոնը համագործակցում է մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, որոնցից հատկանշական ենք համարում նշել Ֆինանսների նախարարությունը, ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները, բանկերը, ապահովագրական ընկերութ­յունները, արտադրական և առևտրական կազմակերպությունները:

Սերտ համագործակցության արդյունքում, ֆակուլտետի մի շարք ուսանողներ արդեն իսկ աշխատում են «Գարանտ ինշուրանս» ԱՓԲԸ-ում, Ֆինանսաների նախարարությունում, «Ադամանդ» Երևանի ապրանքահումքային բորսայում, «Ուկր տրանս վոյաժ» ընկերությունում և այլ համագործակից կազմակերպություններում: