Հունիսի 21-22-ին կայանալիք “Համաշխարհային խաղաղության տեղական արմատները” խորագրով միջազգային ուսանողական գիտաժողովի կազմակերպման նպատակով փնտրում ենք ԿԱՄԱՎՈՐՆԵՐ։ Խնդրում ենք լրացնել դիմում հայտը, եթե ցանկանում եք միանալ գիտաժողովի կազմակերպչական թիմին և ձեռք բերել միջոցառումների կառավարման և կազմակերպման փորձ։ Աշխատանքները հաջողությամբ իրականացրած կամավորները կստանան ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ:
Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ։ ՀՈՒՆԻՍԻ 17, 2019
Դիմում-հայտի ձևաչափն ԱՅՍՏԵՂ
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար կարող եք դիմել Մարիամ Ջիլավյանին` գրելով mariam.jilavyan@eiu.am էլ հասցեին։