«Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրամանից հետո դատական նիստերի դահլիճում լռություն էր…
Եվրասիա միջազգային համալսարանի դահլիճում «Քաղաքացիական դատավարություն» առարկայի շրջանակներում տեղի ունեցավ դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին իրավագիտության ամբիոնի ուսանողները:
Դատախաղը կազմակերպել էր իրավագիտության ամբիոնի դասախոս, փաստաբան Արմինե Չոբանյանը և Ուսանողական խորհուրդը։
Դատախաղը ուսանողները իրականացրեցին Բարձրագույն դատական խորհրդի մոդելի հիման վրա, որի ընթացքում համապատասխանաբար հանդես եկան ԲԴԽ դատավորների, Արդարարատության նախարարության ներկայացուցիչների, կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորների և իրենց ներկայացուցիչների դերերում։
Դատավարության ընթացքում իրականացվեց նաև հաշտարարություն նախարարության ներկայացուցիչների և կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորների միջև, որի ընթացքում կազմվեց կողմերի համար փոխշահավետ հաշտության համաձայնություն։ Հաշտարարության նպատակը կայանում էր նրանում, որ ի ցույց դրվեց հաշտարարի ինստիտուտի առկայության կարևորութրունը՝ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային իրավահարաբերություններում ծագած վեճերում։
Դատախաղի միջոցով ուսանողները կիրառեցին մինչ այդ ստացած տեսական գիտելիքները, գործնական կարողություններն ու հմտությունները: