Հոկտեմբերի 17 2022
iravagitutyun

Նոր հնարավորություններ իրավագիտության ամբիոնի ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի և «ԳՐԻՏԱՐՐԵՍ» պրոֆեսիոնալ իրավաբանական գրասենյակի միջև օրերս կնքվեց համագործակցության նոր հուշագիր, որի նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, մասնակցել բուհի հետազոտական և նախաավարտական պրակտիկաների կազմակերպման աշխատանքներին:

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը շնորհավորելով ուսանողներին և գրասենյակի ղեկավար, ԵՄՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Զոհրակ Ապրեսյանին՝ նշեց. «Այսուհետ ձեր՝ որպես մասնագետի՝ իրավաբանի պատրաստման գործում էական դեր է կատարելու նաև «ԳՐԻՏԱՐՐԵՍ» իրավաբանական ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ուսանողի պրակտիկ հմտությունների զարգացմանը: Սա շատ կարևոր է, քանի որ մոտ ապագայում դուք կմտնեք աշխատաշուկա և կհանդիպեք գործատուների հետ, կունենաք պրակտիկ կարողություններ, տեսական գիտելիքներ և մասնագիտական հմտություններ՝ լինելով մրցունակ մասնագետներ»:

Զոհրակ Ապրեսյանը շնորհակալություն հայտնեց Եվրասիա միջազգային համալսարանի ղեկավարությանը՝ որպես դասախոս համագործակցության համար՝ նշելով, որ այսուհետ՝ որպես գործատու ամեն կերպ կաջակցի բանիմաց իրավաբանների պատրաստմանը և կաջակցի նրանց կերտելու իրենց աշխատանքային ուղին:
iravagitutyun2