Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլն իր հանրային դասախոսությունների շարքի շրջանակներում ուրախ է հայտարարել քաղաքագետ Գևորգ Մելիքյանի «Ժամանակակից միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ըմբռնումը» դասընթացի մեկնարկի մասին:
Դասընթացը բաղկացած է հինգ վարպետության դասից, որոնք կենտրոնացած են միջազգային իրավունքի և քաղաքականության արդի խնդիրներին: Դասընթացն ավարտելիս կտրամադրվի վկայական։
Անդրադարձ կարվի նաև հետևյալ թեմաներին.
- Ներածություն միջազգային հարաբերություններին և միջազգային հարաբերությունների հիմնական տեսություններին։
- Հիմնական հասկացությունները միջազգային հարաբերություններում (հաջորդելով շահերի գնահատման խաղով)
- Հիբրիդային սպառնալիքներ և ժամանակակից պատերազմ. Ռուսական հեռանկարներն ընդդեմ Արևմտյանի
- Դաշինքի ձևավորում Հարավային Կովկասում. ՆԱՏՕ-ն ընդդեմ ՀԱՊԿ-ի և տարածաշրջանային անվտանգության երկընտրանքները (բանավեճի վրա հիմնված)
- Հայաստանի արտաքին քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը (բանավեճի վրա հիմնված)
Աշխատանքային լեզուն՝ Հայերեն
Հանդիպման օրերը՝ Նոյմեբերի 4, 11, 25, Դեկտեմբերի 2, 9, ժամը՝ 19:00-21:00։
Մասնակցության վճարը կազմում է 15.000 դրամ։
Գրանցվել հետևյալ հղումով․https://forms.gle/4yRYVzZd9smFG6E27
Կարող եք գրանցվել նաև էլ․ նամակի միջոցով․ anna.khvorostiankina@eiu.am