Տեղեկատվական համակարգեր (ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ)

Տեղեկատվական համակարգեր (Բակալավրիատ)

Ծրագրի նկարագրությունը

Տեղեկատվական համակարգեր բակալավրիատը ուսանողներին տրամադրում է տեսական գիտելիքներ, ինչպես նաև գործնական և տեխնիկական հմտություններ՝ ժամանակակից բիզնեսի և կառավարման ոլորտում նորագույն տեղեկատվական համակարգերի ներդրման և կիրառման համար:

Այս ծրագիրը մշակվել է հայ առաջատար գործատուների հետ համատեղ՝ նպատակ ունենալով ձևավորել մասնագետներ, որոնք կտիրապետեն WEB տեխնոլոգիաների և ծրագրավորման հիմունքներին, ինչպես նաև համակարգչային ցանցերի, տվյալների հենքերի մշակման, տվյալների վերլուծության, տեղեկատվական համակարգերի անվտանգության և այլ գիտելիքների։

Ծրագրի անվանումը. «Տեղեկատվական համակարգեր» բակալավր

Տևողությունը.  4 տարի

Լեզուն.  Հայերեն/Անգլերեն

Ուսուցման ձևը. Առկա, հեռավար, խառը

Վայրը. Երևան/Հայաստան

Ընդունելության պահանջները

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Ծրագրի կառուցվածքը

Ու՞մ է համար է ծրագիրը

Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով կամենում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքներ ստանալ և դառնալ իր ոլորտում հաջողակ մասնագետ։

 Բակալավրի կառուցվածքը

Բակալավրային ծրագիրը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից։

Հիմնական առարկաներ։ Հիմնական առարկաների ուսուցման ընթացքում ուսանողները ուսումնասիրում են ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական առարկաներ։

Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Տեղեկատվական  համակարգեր ծրագրով սովորող ուսանողները անցնում են հետևյալ հիմնական առարկաները․

  • Հայոց լեզու և հայ գրականություն, Ռուսաց լեզու, օտար լեզու
  • Հայոց ժող.պատմություն
  • Փիլիսոփայությյուն
  • Քաղաքագիտություն
  • Իրավագիտություն
  • Տնտեսական աշխարհագրություն
  • Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն
  • Քաղ. պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Ֆիզ. դաստիարակություն
  • Մասնագիտության ներածություն
  • Հետազոտության մեթոդների ներածություն

Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացներ

  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Հավ․ տեսություն և մաթ․ վիճակագրություն
  • Ինֆորմատիկայի հիմունքներ

Հատուկ մասնագիտական դասընթացներ

  • Ալգորիթմներ & ծրագրավորում խորացված
  • Տվյալների շտեմարան-1
  • Վեբ տեխնոլոգիայի և դիզայնի սկզբունքները
  • Տվյալագիտություն / Data science
  • Համակարգիչների ճարտարապետություն
  • Համակարգչային ցանցեր
  • Տեղեկատվական անվտանգություն
  • ԲԳԿ — Բիզնես գործընթացների կառավարման համակարգեր / BPMS և նոտացիաներ / BPMN)
  • Տեղեկատվական համակարգերի աուդիտ
  • Ճկուն նախագծերի կառավարում (Սքրամ, Կանբան և այլ)
  • Ծրագրավորման լեզուներ — Python, Java Script

Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։ Առաջարկվում են․

  • Տվյալների շտեմարան
  • Տվյալների կառուցվածքը
  • Ֆունկցիոնալ ծրագրավորում և վերացական տվյալների տեսակների ներածություն
  • Օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորման
  • Ընդլայնված ֆունկցիոնալ ծրագրավորում և վերացական տվյալների տեսակներ
  • Տվյալների մայնինգ
  • Խորը ուսուցում և արհեստական նեյրոնային ցանցեր
  • Մեծ տվյալների մշակում և կառավարում
  • Մեքենայական ուսուցում
  • Բիզնես ռուսերեն
  • Բիզնես անգլերեն
  • Ինտերնետ մարքեթինգ
  • Մուլտիմեդիա տվյալների վերլուծություն, Macro Media Director
  • Խաղերի տեսություն, նախագծում
  • Քլաուդ համակարգեր /
  • Ծրագրավորման լեզուներ — C, C++
  • Ծրագրավորման լեզուներ — Java
  • Մոբայլ համակարգեր
  • Խաղերի տեսություն, նախագծում
  • Վեբ տեխնոլոգիայի և դիզայնի խորաղված

Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբոնների առարկաների ցանկից։

Գիտահետազոտական պրակտիկա և ավարտական աշխատանք։ Բակալավրական ծրագրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան ։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի բակալավրական ավարտական աշխատանքների թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Իմանալ ավելին․ 10 պատճառ՝ սովորելու ԵՄՀ-ում 

Աշխատանքի հնարավորություններ

Կարիերայի հեռանկարներ

Ծրագրի շրջանավարտները դառնում են ծրագրավորող, տվյալների հենքերի մասնագետ, WEB դիզայնի մասնագետ, ցանցերի ադմինիստրատոր, ՏՏ համակարգերի մշակող և վերահսկող, տնտեսության տարբեր ճյուղերում: Կառավարման և ՏՏ ամբիոնը կրթական ծառայություններ մատուցելուց բացի, ուսանողների համար իրենց ապագան կերտելու մեծ հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես․

Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։

Վերջնարդյունքներ

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Կիմանաս

  • ՏՏ, բիզնեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
  • ժամանակակից տեղեկատվական համակարգերի մշակման և կառավարման վերաբերյալ գործիքները,
  • սահմանել և բնութագրել Web-տեխնոլոգիաների տեսական սկզբունքները
  • մեկնաբանել տեղեկատվական համակարգերի օգտագործմանն ու կառուցմանն առնչվող, ինչպես նաև տվյալների կառավարման, գաղտնիության, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներն ու նորմերը:
  • Տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական:

 Կտիրապետես

  • ՏՏ Նախագծերի կառավարման ժամանակակից մեթոդներին և ծրագրային գործիքների տեսակներին
  • հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կերառման հմտություններին, կարող է բոլոր շահառուներին գրավոր և բանավոր արդյունավետ ներկայացնել ՏՏ նախագծի կարգավիճակը, առկա խնդիրները, ակնկալիքները և ռիսկերը
  • նախագծերի (այդ թվում՝ agile) և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
  • բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին

Կկարողանաս 

  • վերլուծել քանակական և որակական տվյալները և ընդունել համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով տարաբնույթ իրավիճակները
  • կառավարել նախագծի բոլոր փուլերը՝ ապահովելով նախապես հաստատված որակական և քանակական չափանիշները՝ պլանավորված ժամանակային և ֆինանսական սահմաննեում
  • մշակել և ստեղծել Web- կայքեր
  • ՏՏ նախագծերի բոլոր շահառուների հետ գրավոր և բանավոր արդյունավետ հաղորդակցվել և բանակցել
  • մշակել և կառուցել տվյալների շտեմարաններ /բազաներ/
  • վերլուծել կազմակերպության բիզնես-գործընթացները և ղեկավարել բիզնես-գործընթացների օպտիմալացման և բարելավման նախագծերը
  • քննադատաբար վերլուծել և համադրել առանցքային հասկացությունները՝ հիմնվելով կառավարման և ՏՏ ոլորտի ակադեմիական և գործնական գիտելիքի վրա

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ