Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնը դասախոսությունների շրջանակներում ուսանողների մոտ տեսական գիտելիքները գործնականի հետ շաղկապելու, ուսանողներին մոտիվացնելու նպատակով հաճախակի կազմակերպում է հանդիպում-քննարկումներ ոլորտի համապատասխան առաջատար մասնագետների հետ:
Օրերս «Իրավունքի և պետության տեսություն» առարկայի (դասախոս՝ իր.գիտ.թ. Իզաբելլա Իսկանդարյան) շրջանակներում որպես ոլորտի համապատասխան առաջատար մասնագետ հրավերվել էր Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գոհար Ադոնցը, ով հանդիպման ընթացքում ուսանողների հետ կիսվեց թեմային առնչվող մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով: