Դասախոսությունների շրջանակներում ուսանողների մոտ տեսական գիտելիքները գործնականի հետ շաղկապելու, ուսանողների տեսական ու պրակտիկ գիտելիքները ամրապնդելու նպատակով իրավագիտության ամբիոնը հաճախակի կազմակերպում է հանդիպում-քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ:
Իրավագիտության ամբիոնի 1-ին կուրսի «Իրավունքի և պետության տեսություն» առարկայի շրջանակներում, դասախոս Իզաբելլա Իսկանդարյանը (ի.գ.թ.) հրավիրվել էր առաջատար մասնագետ, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանին: Տիկին Մելիքսեթյանը ուսանողների հետ քննարկեց «Իրավախախտումների հատկանիշները. գործնական խնդիրներ» խորագրով թեման։