ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր նկարագիր
Իրավագիտության ամբիոնը ստեղծվել է 1996թ-ին: Իրավագիտության ամբիոնի գործունեությունը նպատակաուղղված է իրավագիտության և իրավական մշակույթի զարգացմանը և տարածմանը և իրավաբանական բարձրագույն, հետբուհական ու լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը:
«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական և կիրառական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծականմտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ճիշտ մեկնաբանմանը և իրացմանը, օրինաստեղծ գործընթացի ապահովմանը, ինչպես նաև իրավակարգի ամրապնդմանը: Ելնելով ԵՄՀ 2019-2025թթ.ռազմավարական ծրագրից և բուհի առաքելությունից, ԿԾ-ն իրականացնում է հետևյալ խնդիրները`
Կրթություն
- Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
- Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ ևհմտություններ՝իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:
- Ձևավորել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
- Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա`որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառական գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
- Զարգացնելու սանողների մոտ շարունակաբար սովորելու, իրավագիտության նորույթներն ընկալելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:
Հետազոտություն
- Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ նրանց ծանոթացնելով ուսումնասիրությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:
Հանրային ծառայություն
- Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ իրավաբանական կլինիկայի միջոցով ներգրավելով նրանց արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:
Իրավագիտության ամբիոնի նպատակներն են.
- Իրականացնել իրավաբանական բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթություն` նպատակաուղղված աշխատաշուկայի պահանջներին և կարիքներին:
- Ուսանողների համար ապահովել ուսումնական և գիտահետազոտական պատշաճ մակարդակ և մասնագիտական գիտելիքներ:
- Ուսանողների և իրավապահ մարմինների միջև ստեղծել համագործակցության այնպիսի պայմաններ, որոնց միջոցով ուսանողը գործնականում կտիրապետի իրավապահպան մարմինների գործունեության առանձնահատկություններին:
- Ուսանողների մոտ զարգացնել սովորելու հմտություններ, ինչպես նաև պատրաստակամություն ընդունելու նորը և անընդհատ կատարելագործվելու, նպաստելով գլոբալացվող և անընդհատ փոփոխվող միջավայրում վերջիններիս մրցունակության ապահովմանը:
- Իրականացնել ՀՀ իրավական մշակույթի առաջընթացին և միջազգայնացմանը միտված հիմնարար և կիրառական հետազոտություններ:
- Գործունեության արդյունքներին հաղորդակից դարձնել հասարակական լայն շրջանակների` տարածելով ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքը:
Իրավաբանական կլինիկա
Ամբիոնին կից գործում է իրավաբանական կլինիկա, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն կիրառելու գիտելիքները` ապահովելով իրական իրավաբանական խորհրդատվություն, ուսումնասիրելով իրական դեպքեր: ԵՄՀ իրավաբանական կլինիկան տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն` ԵՄՀ-ի իրավագիտության ամբիոնի դասախոսների և բարձր կուրսի ուսանողների միջոցով:
Կլինիկան նպաստում է իրավական գիտելիքների տարածմանը, կազմակերպում է քննարկումներ, հանդիպումներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ համալսարանում, դպրոցներում, բնակչության շրջանում: