Դեկտեմբերի 16 2016
IMG 1840 1

Իրավաբանական խորհրդատվական խումբը՝ որպես նոր համագործակից ընկերություն

 

2016թ. դեկտեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի թիմակից դարձավ ”Իրավաբանական խորհրդատվական խումբը” ՍՊԸ-ն։ Եվրասիա միջազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Սուրեն Օհանյանի և ”Իրավաբանական խորհրդատվական խումբը” ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Հարություն Հարությունյանի կնքեցին հուշագիր, որի նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողներին (շրջանավարտներին) մրցակցության բարձրացմանը, նրանց ներգրավել կամավորական աշխատանքներին։ 

Շնորհավորում ենք իրավագիտության ամբիոնի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին համագործակից ընկերների շարքը ընդլայնելու կապակցությամբ։