Ս.թ. դեկտեմբերի 14-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի մասնակիցներն այցելեցին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու քրեական գործեր քննող չորս տարբեր դատական նիստերին՝ կապված թմրանյութերի չարաշահման և խուլիգանության հետ: Դատական նիստի ընթացքում մասնակիցներն իրենց մոտ առաջացած հարցերի վերաբերյալ կատարեցին նշումներ, որոնք էլ նիստի ավարտից հետո քննարկեցին կլինիկայի ղեկավարի հետ:
Այցի հիմնական նպատակն էր ուսանողների շրջանում ավելի պատկերավոր դարձնել քրեական դատավարության նյութական և դատավարական ընթացակարգը:
Նմանատիպ այցերը կունենան շարունակական բնույթ: