Սիրելի՛ ուսանողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Եվրասիա միջազգային համալսարանն անչափ կարևորում է Ձեր մասնակցությունը մեր բուհի ու երկրի հասարակական, կրթական ու սոցիալական, ռազմահայրենասիրական նախաձեռնություններում: Դուք եք մեր երկրի շարժիչ ուժը:
Փաստ է, որ ուսանողների, գիտակ երիտասարդների ակտիվ և միասնական ներգրավվածության շնորհիվ է հնարավոր երկրի ամենօրյա խնդիրների լուծումը և միայն արդիական մասնագիտական խորը գիտելիքներով, կրթական բարձր մակարդակ ունեցող ուսանողները կարող են դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին:
Ցանկանում եմ, որ լինե՛ք նպատակասլաց և ամեն օր հարստացնեք Ձեր գիտելիքներն ու հմտությունները, որոնք ամբողջ կյանքում լինելու են Ձեր հաջողությունների ու ձեռքբերումների գլխավոր երաշխիքը:
Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ դասախոսական կազմի և իմ անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում նորանոր նվաճումներ:
ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Սուրեն Օհանյան