Ապրիլի 04 2018
ErasmusPlus

Ի գիտություն Եվրասիա միջազգային համալսարանի 2018 թվականի դիմորդների

Համալսարանի առաջին կուրսում սովորելու հայտ ներկայացնող դիմորդները և այլ բուհերից երկրորդ և երրորդ կուրս տեղափոխված ուսանողները իրական հնարավորություն ունեն օգտվելու միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու իրավունքից: Համալսարանը տարիներ շարունակ ուսանողների միջազգային փոխանակման ծրագրեր է իրականացրել եվրոպական երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Հունաստանի, Լիտվայի և այլ երկրների առաջավոր համալսարանների հետ: Ավելի քան 12 երկրների համալսարաններում մեկից մինչև երկու կիսամյակ ԵՄՀ բոլոր մասնագիտությունների գծով սովորելու հնարավորություն են ունենում տարեկան ավելի քան երկու տասնյակից ավելի ուսանող՝ տեսական և գործնական պարապմունքներին մասնակցելու և համատեղ հետազոտական նախագծեր իրականացնելու նպատակով: Փոխանակման ծրագրերին մասնակից ուսանողների համար ստեղծվում են բազմաթիվ դրական նախադրյալներ.
• ուսանողը սովորում է ոչ միայն անվճար, այլ նաև ամսական ստանում է 850-1000 եվրո կրթաթոշակ, որը լիարժեք բավարար է նոր երկրում բոլոր ծախերը հոգալու համար
• տրանսպորտային ծախսերը նույնպես փոխհատուցվում են ծրագրի միջոցներից
• ուսման տևողությունը կազմում է առնվազն մեկ կիսամյակ
• ուսանողը նախապես ընտրում է իր համար անհրաժեշտ դասընթացները և պահանջվող քանակի կրեդիտները, ներկայացնում է Եվրասիա՝ ուսուցումը չընդհատելու և շարունակելու համար
• գրեթե անվճար, ուսանողական իրավունքով կարող է շրջել եվրոպական երկրներում
• ծանոթանում է հյուրընկալ համալսարանի կրթական մշակույթին, մոտիվացվում է ուսուցման նկատմամբ, վերադառնալուց հետո նպաստում է Եվրասիա միջազգային համալսարանի կրթական մշակույթի բարելավմանը
• տիրապետելով մասնագիտական գործնական հմտություններին՝ բուհը ավարտելուց հետո անմիջապես կամ զուգահեռաբար անցնում է աշխատանքի (այն էլ՝ բարձր վարձատրությամբ)
• բարելավում է խոսակցական և գրավոր անգլերենի հաղորդակցման մակարդակը
• կապ է պահպանում իր սովորած համալսարանի հետ և հետագայում ցանկության դեպքում կարողանում է ինքնուրույնաբար կրկին մասնակցել տարբեր ծրագրերի:
Սիրելի՛ դիմորդ, նախընտրելով Եվրասիա միջազգային համալսարանը՝ բացառիկ հնարավորություն կունենաս կառուցելու քո կարիերան՝ տարբերվելով մյուսներից և կստեղծես քո սեփական երաշխիքը՝ անցնելու մասնագիտական աշխատանքի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ եվրոպական երկրներում: