Մարտի 30 2017
thumbnail 11935022 1073151556043367 5880266026776013989 n Recovered

Ի գիտություն Եվրասիա միջազգային համալսարանի դիմորդների

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, հետևյալ մասնագիտություններով.

1. Իրավագիտություն
2. Կառավարում
3. Օտար լեզու և գրականություն /Անգլերեն/
4. Օտար լեզու և գրականություն /Ֆրանսերեն/
5. Օտար լեզու և գրականություն /Գերմաներեն/
6. Ֆինանսներ
7. Տեղեկատվական համակարգեր
8. Լրագրություն
9. Հոգեբանություն
10. Ֆարմացիա (դեղագիտություն)

Մասնագիտությունների կրթական ծրագրերն ապահովում են տեսական գիտելիքի ուսուցում՝ զուգակցված գործնական հմտությունների զարգացմամբ:
Ուսումնական գործընթացն իրականացվում է ուսուցման մեթոդական բազմազանությամբ՝ բուհի հետ համագործակից կազմակերպությունների կողմից իրականացվող վարպետության դասերով և գիտագործնական սեմինարներով:
Ուսանողները
* ներգրավվում են ամենատարբեր հետազոտական նախագծերում, որոնց գործնական մասն իրականացվում է համապատասխան կազմակերպություններում:
* մրցութային կարգով և անվճար հիմունքներով որոշակի ժամանակահատվածում ուսուցումը շարունակում են համագործակից օտարերկրյա բուհերից մեկում:
* բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն օգտվում են անվանական կրթաթոշոկից:
Համագործակից քոլեջների ուսանողներն ընդունվում են առկա ուսուցման 2-րդ կամ հեռակա ուսուցման 3-րդ կուրս, որոնց հետ կնքվում է ուսման վարձի տարբերակված (զեղչված) պայմանագիր:
Հայտերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` http://www.surveygizmo.com/s3/3381684/2017-2018 կամ զանգահարել 010249438 հեռախոսահամարով : Հասցե, ք. Երևան, Ազատության 24/2 (մուտքը Ահարոնյան փողոցից), 4 հարկ, 401 սենյակ: