«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը և Եվրասիա միջազգային համալսարանը` ճանաչելով Հայաստանում բարձրորակ իրավաբանական կրթության զարգացման համար ակադեմիա-քաղաքացիական հասարակության փոխշահավետ երկխոսության կարևորությունը, այսօր կնքեցին փոխըմբռնման հուշագիր:
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը և Եվրասիա միջազգային համալսարանը ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Սուրեն Օհանյանը ընդգծեցին, որ երկու կառույցներն էլ ճանաչելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար իրավական տեղեկատվության հավասար հասանելիությունը, մատչելիությունը, աջակցության կարևորությունը, ուրախ են, որ այսուհետ ԵՄՀ ուսանողները Իրավաբանական կլինիկայի շրջանակներում անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն հիմնադրամի շահառուներին:
Բացի այդ, Եվրասիա միջազգային համալսարանը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահառուների համար կստեղծի կրթական նոր հնարավորություններ: Վերջինս կարող է ներառել մասնակցություն ԵՄՀ-ի կանոնավոր պարապմունքներին, դասընթացներին, ամառային/ձմեռային դպրոցներին վերապատրաստումներին և/կամ իրազեկության բարձրացման միջոցառումներին, որոնք հատուկ կազմակերպվելու են ԵՄՀ-ի կողմից կազմակերպության շահառուների համար սույն հուշագրի շրջանակներում և կիրականացվեն Երևանում կամ կազմակերպության թիրախային մարզերում: