ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Հաճախ տրվող հարցեր. ԵՄՀ փոխանակման դրամաշնորհային ծրագրերով ուսանելու համար
1. Եվրասիա միջազգային համալսարանում միջազգային փոխանակման ծրագրերով սովորելու ի՞նչ հնարավորություններ կան:
-Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը ԵՄՀ ուսանողների համար ապահովում է արտերկրում սովորելու հնարավորություններ: Յուրաքանչյուր կիսամյակում մինչեւ 8-10 ուսանող կարող է անվճար հիմունքներով մասնակցել նմանատիպ ծրագրերի:
ԵՄՀ եւ եվրոպական համալսարանների համագործակցության արդյունքում փոխանակման դրամաշնորհային ծրագրեր են պարբերաբար հասանելի լինում հետեւյալ համալսարաններում.
• Հունաստանի Արիստոտելի անվան համալսարան (Aristotle University of Thessaloniki),
• Վարշավայի բնական գիտությունների համալսարան (Warsaw University of Life Sciences),
• Վարշավայի տնտեսագիտության համալսարան (Warsaw School of Economics),
• Թուրքիայի մերձավոր արևելքի համալսարան (Middle-East University in Turkey),
• Չեխիայի Մասարիկ համալսարան (Masaryk University)
• Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարան (Mykolas Romeris University),
• Վիլնյուսի պետական համալսարան (Vilnius University):
2. Իմ կարիքների բավարարման համար կարո՞ղ եմ Եվրապայում սովորելու ժամանակ նաեւ աշխատել:
— Փոխանակման բոլոր ծրագրերով ուսուցումն անվճար է եւ հատկացվում է ամսական 700-800 եվրո կրթաթոշակ, որը նախատեսված է կեցության եւ այլ ծախսերի համար: Ընդունող կողմը հոգում է նաեւ ճանապարհածախսը: Ուսանելու ժամանակահատվածում աշխատելու անհրաժեշտություն չի առաջանում: Սակայն եթե մասնագիտական աճի համար կա ցանկություն աշխատել եւ փորձ ձեռք բերել` ապա հնարավոր է այդ հարցը քննարկել ընդունող համալսարանի հետ, որովհետեւ յուրաքանչյուր երկրում գործում են ինքնատիպ օրենքներ:
3. Ընդունող բուհ-ն օգնո՞ւմ է բնակարանային հարցերը լուծելու համար:
— Այո: Ընդունող բուհ-ն առաջակում է հանրակացարան, ցանկության դեպքում ուսանողը կարող է ապրել համալսարանի հանրակացարանում: Սակայն յուրաքանչյուր ուսանող ազատ է իր ընտրության հարցում եւ կարող է նաեւ առանձին բնակարան վարձակալել (այդ ծրագրերին մասնակցած մեր ուսանողները նախընտրել են բնակարանի վարձակալության տարբերակը):
4. Փոխանակման ծրագրի մասնակցելուց հետո իրավունք ունե՞մ մնալ այդ երկրում եւ ավարտել այդ համալսարանը:
-Ո´չ: Փոխանակման այն ծրագրերը, որոնց մասնակցում է ԵՄՀ-ն` ուսանողի վերադարձը ծրագրի ավարտից հետո պարտադիր է, այդ մասին կնքվում է համաձայնագիր:
5. Կարո՞ղ եմ շփվել եւ ծանոթանալ այն ուսանողների հետ, ովքեր արդեն մասնակցել են նմանատիպ ծրագրերի:
-Այո´: Այդ ուսանողների հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն: Ուսանողի թույլտվությամբ կենտրոնը ձեզ կփոխանցի անհրաժեշտ կոնտակտային տվյալներ:
7. Փոխանակման ծրագրի դիմելու համար անգլերեն լեզվի ի՞նչ մակարդակ է անհրաժեշտ:
-Անգլերենի իմացության մակարդակը կախված է կոնկրետ ծրագրից. յուրաքանչյուր բուհ ունի իր մոտեցումը: Հիմնականում պահանջվում է անգլերենի B2 մակարդակ: Կան ընդունող համալսարաններ, որոնք պահանջում են ընդհանուր տեղեկանք, որի համար ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնը կազմում է համապատասխան թեստ եւ անցկացնում քննություն, այնուհետեւ տրամադրում տեղեկանք: Որոշ համալսարաններ էլ ունեն տեղեկանքի հատուկ ձեւ, որը լրացնում է ուսանողի անգլերեն լեզվի դասախոսը:
8.Եթե դեռ դպրոցում եմ սովորում, արդյո՞ք կարող եմ դիմել փոխանակման ծրագրերի:
-Ոչ: Փոխանակման այն ծրագրերը, որոնց մասնակցում է ԵՄՀ-ն` նախատեսված են հանրակրթական ուսուցումն ավարտածների եւ ԵՄՀ-ում սկսած 2-րդ կուրսից սովորող ուսանողների (բակալավրատի եւ մագիստրատուրայի) եւ ասպիրանտների համար:
9. Փոխանակման ծրագրին մասնակցելուց եւ ԵՄՀ-ն ավարտելուց հետո կարո՞ղ եմ մեկնել այդ երկիր եւ մշտական բնակություն հաստատել այնտեղ:
-Այո: Սակայն այս դեպքում համալսարանը ոչ մի աջակցություն ցույց տալ չի կարող: Դա Ձեր անձնական իրավունքն է, սակայն նախկինում ձեռք բերած փորձը կարող է օգտակար լինել, իսկ առանձին դեպքերում էլ` հաշվի առնվել:
Եթե դեռ կան հարցեր` խնդրում ենք ուղարկել info@eiu.am էլ-հասցեին: Մենք խոստանում ենք պատասխանել բոլոր հարցերին: