Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է գիտագործնական և ուսումնամեթոդական բնույթի հոդվածների ընդունում՝ Բանբեր պարբերականում հրատարակելու համար։ Հոդվածները կարող են վերաբերել իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության, լեզվաբանության, բանասիրության և մանկավարժության ոլորտներին։
Հոդվածները պետք է պարունակեն հետաքրքիր, գիտագործնական նշանակություն ունեցող հետազոտություններ։
Հարցերի դեպքում դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն (420 սենյակ)՝ Նունե Ջոմարդյանին հետևյալ հեռախոսահամարով (010) 299088 (ներքին՝ 34) կամ էլ-փոստի հասցեով՝ research.center@eiu.am
Ծանոթագրություն
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2019թ. հունիսի 28-ի N 164Ա հրամանի համաձայն՝ Եվրասիա միջազգային համալսարանի «Բանբեր» պարբերականը ներառվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների 2019թ. ցուցակում: