Բուհում կարճատև շրջայցից հետո աշակերտներին առաջինը ողջունեց համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Կարևորելով կրթության ոլորտը որպես երկրի կայուն զարգացման նախապայման՝ ռեկտորը աշակերտների հետ քննարկեց կրթության ռազմավարական հիմնախնդիրները և որակյալ կրթության զարգացման միտումները:
Ռեկտորի հետ հանդիպմանը հաջորդեց մասնագիտական դասընթացները հումանիտար և բնագիտական հոսքերի աշակերտների մասնակցությամբ: Բնագիտական հոսքի աշակերտները ներգրավվեցին քիմիայի ցուցադրական փորձերին, ապա անատոմիայի լաբորատորիայում հերձման միջոցով ուսումնասիրեցին աչքի և սրտի կառուցվածքը: Հումանիտար հոսքի աշակերտները դիտեցին դատախաղ համալսարանի ուսանողների մասնակցությամբ, քննարկեցին դատախաղի առանձնահատկությունները: